«1992-ին միջազգային քաղաքական կոնյունկտուրան հարկադրեց Թուրքիային Հայաստանի վրա հարձակման փոխարեն գնալ տնտեսական ճնշման ճանապարհով». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «1992 թվականին Շուշիի ազատագրումից հետո Թուրքիայի վարչապետ Դեմիրելը հայտարարում է, որ «հայերի հերթական ահաբեկչական ակտից հետո Թուրքիան չի կարող կողքից դիտորդ մնալ»: Ընդ որում այս դիրքորոշմանն էր նաև նախագահ Օզալը: Թուրքական բանակը բերվում է մարտական վիճակի:
Հայ-թուրքական սահմանին արդեն ծավալվել էր Թուրքիայի ԶՈւ 3-րդ դաշտային բանակը: Հայաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու հեռանկարը իրական գծագրեր էր ստանում: Թուրքիայի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար Մուհիթթին Ֆիսունօղլուն այն ժամանակ հայտարարեց, որ «բոլոր անհրաժեշտ նախապատրաստությունները արված են, և բանակը սպասում է հրամանի՝ դուրս գալու համար»:
Այդ օրերին՝ ըստ դիվանագիտական աղբյուրների, ԱՄՆ-ն հստակ սակայն զգուշավոր դիրքորոշում է հայտնում, որ Թուրքիայի հարձակման պարագայում Ռուսաստանը պաշտպանելու է Հայաստանին, իսկ ԱՄՆ-ն չի աջակցելու Թուրքիայի՝ Հայաստան ներխուժմանը:
Հետաքրքիր էր նաև ՆԱՏՕ-ի գործոնը: ԱՄՆ-ն Թուրքիային հաղորդել է, որ եթե Անկարան սեփական նախաձեռնությամբ հարձակվի Հայաստանի վրա և արժանանա Ռուսաստանի հակահարվածին (ինչի մասին զգուշացրել էր մարշալ Շապոշնիկովը), ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածը (հավաքական պաշտպանություն) չի տարածվի Թուրքիայի վրա, քանի որ վերջինս կլինի նախահարձակ կողմը։
Ռուսաստանում թուրքական սպառնալիքը ոչ միայն չանտեսվեց, այլև ՌԴ Պետական դուման հատուկ լսումներ անցկացրեց Հայաստանի սահմանների մոտ թուրքական բանակի կտրուկ ակտիվացման վերաբերյալ: Լսումներին մասնակցեցին արտաքին գործերի նախարար Անդրեյ Կոզիրևը և ԱՊՀ Միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար, ավիացիայի մարշալ Եվգենի Շապոշնիկովը:
Ելնելով ստեղծված իրավիճակից՝ 1992 թ. մայիսի 20-ին գլխավոր հրամանատարը շտապ մեկնեց Երևան և հենց օդանավակայանում հրավիրված մամուլի ասուլիսում նախազգուշացրեց թուրքական կողմին՝ հայտարարելով.
- «Եթե այնտեղ (Արցախյան հակամարտության մեջ) ավելանա ևս մեկ կողմ, ապա մենք կարող ենք հայտնվել երրորդ համաշխարհային պատերազմի եզրին»:
Միջազգային լրատվական գործակալությունները (Reuters, Associated Press, AFP (1992թ. մայիսի 20-21)) լայնորեն սկսեցին մեջբերել մարշալ Շապոշնիկովի խոսքերը. «If a third party intervenes, we could be on the verge of a Third World War» (Եթե երրորդ կողմը միջամտի, մենք կարող ենք հայտնվել Երրորդ համաշխարհային պատերազմի եզրին):
Ահա այսպիսի միջազգային քաղաքական կոնյունկտուրան հարկադրեց Թուրքիային Հայաստանի վրա հարձակման փոխարեն գնալ Հայաստանի տնտեսական ճնշման ճանապարհով՝ պաշտոնապես փակելով հայ-թուրքական սահմանը:
Թուրքիան սկսեց Ադրբեջանին անուղղակի աջակցելու ռազմավարություն՝ ստորագրելով Բաքվին ռազմամթերք մատակարարելու և ադրբեջանցի մասնագետների վերապատրաստման մասին պայմանագիր:
Այս պատմությունը կարևոր է, ծայրահեղացված ու ուղղորդված քաչոզչական թեզերին չտրվելու, օտարերկրյա շահեր սպասարկողների քարոզների ազդեցությունը հաղթահարելու համար»:


Օրբանի կառավարության օրոք աշխատած նախարարը 20 միլիոն դոլար է թաղել անտառներում և ֆերմաներում (լուսանկար)
11022:43
«Ադրբեջանական մամուլը փոխանցում է իմ փաստարկված նյութերը». Տաթևիկ Հայրապետյան
6422:06
Պուտինի թոռանը մոր ազգանունն են տվել, քանի որ երեխայի հոր ազգանունը Զելենսկի է
7621:54
Հորդանանում եկեղեցում տեղի ունեցած կոտորածի համար մահապատժի են դատապարտել երեք տղամարդու
16920:43
«Մոսկվայում չէի կարող չանդրադառնալ հրեշավոր ընտրակեղծիքներին». Արման Աբովյան (տեսանյութ)
8820:12
Հուսիները վերահսկողություն են հաստատել Բաբ էլ Մանդեբի նեղուցի շրջանում
13619:31
«Դավալեցիների վրա սև ամպեր են կուտակվում». Արգիշտի Կիվիրյան
11217:12
«Շենգավիթի տարածքն է. մայթը բացազատեք, ավտոմեքենաներին մի թողեք թեք դիրքով և երկշարք կայանեն». Տիգրան Դավուդյան
11816:12