Բրազիլացին ձերբակալվել է ChatGPT-ով որդուն սպանելու ծրագրեր մշակելուց հետո

Բրազիլիայում 36-ամյա ֆերմերը ձերբակալվել է ChatGPT-ին գրեթե երկու ամիս հաղորդագրություններ ուղարկելուց հետո, որոնցում նա քննարկել է իր ութամյա որդու սպանությունը և ուրիշների վրա հնարավոր հարձակումները։ BBC Brazil ծառայության տվյալներով՝ ոստիկանությունը կարծում է, որ հաղորդագրությունների բովանդակությունը վկայում է հանցավոր պլանավորման մասին։
Տղամարդը ձերբակալվել է հունիսի 19-ին Սան Գաբրիել դա Պալհա մունիցիպալիտետի գյուղական վայրերից մեկում։ Երեք օր առաջ Բրազիլիայի արդարադատության նախարարության կիբերհանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանումը տեղեկատվությունը փոխանցել է Էսպիրիտու Սանտու նահանգի ոստիկանությանը։
OpenAI-ն տեղեկացրել է ՀԴԲ-ին օգտատիրոջ հաղորդագրությունների մասին, որից հետո ԱՄՆ-ի գործակալությունը տեղեկացրել է բրազիլական իշխանություններին։ Տարածաշրջանային կիբերհանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանումի ղեկավար Բրեննա Անդրադեն ասել է, որ գործն առաջնահերթություն է ստացել երեխայի նկատմամբ ենթադրյալ սպառնալիքի պատճառով։
Քննիչները կարծում են, որ տղամարդը ChatGPT-ի հետ քննարկել է ոչ միայն որդու սպանությունը, այլև դպրոցների, եկեղեցիների և ոստիկանների վրա հնարավոր հարձակումները։ Նա նաև որոնել է վտանգավոր նյութերի մասին տեղեկություններ և փորձել է շրջանցել չաթբոտի սահմանափակումները՝ վերաձևակերպելով հարցումները: Տան խուզարկության ժամանակ ոստիկանությունը հայտնաբերել է առարկաներ և նյութեր, որոնք այժմ վերլուծվում են փորձագետների կողմից: Հետաքննիչները նաև ուսումնասիրում են կասկածյալի բջջային հեռախոսը և փորձում են պարզել, թե արդյոք նա որևէ կոնկրետ քայլ է ձեռնարկել քննարկված ծրագրերը իրականացնելու համար:

ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4910:06
Սամվել Կարապետյանը կալանավորվել է մեկ ամսով
7110:00
«Կան հարցեր, առաջնահերթություններ, որոնց վերաբերյալ մեկ ընդհանուր մոտեցում ձևավորելը խիստ անհրաժեշտ է». Տիգրան Աբրահամյան
6109:54
Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանք կիրառելու հարցի քննարկումը շարունակվել է ամբողջ գիշեր
5309:36
ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում․ «Հրապարակ»
6209:18
Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի (լուսանկար)
8007:24
«Հենց ԱՄՆ-ի նախագահը կարողացավ կոտրել ԱՄՆ-ի անհաղթ լինելու կարծրատիպը»․ Կարեն Հովհաննիսյան
14000:42
«Փաշինյանը տեսնում է, որ ձեռից գնում է». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
13200:24