ԱՄՆ-ն կարող է լայնածավալ պատժամիջոցներ կիրառել Միջազգային քրեական դատարանի դեմ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է լայնածավալ պատժամիջոցներ կիրառել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դեմ, որոնք կարող են լրջորեն սահմանափակել դրա աշխատանքը, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հրապարակումը պնդում է, որ սահմանափակումները նախատեսված են ՄՔԴ-ի հետ գործարքների մեծ մասը արգելելու համար վեցից յոթ ամիս տևողությամբ անցումային ժամանակահատվածից հետո։ Սա կարող է հանգեցնել նրան, որ դատարանը կորցնի դոլարով գործարքներ կատարելու իր կարողությունը՝ զգալիորեն սահմանափակելով կազմակերպության մուտքը համաշխարհային ֆինանսական համակարգ։
Նախկինում հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն փորձել է ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին ներգրավել Միջազգային քրեական դատարանը «համակարգված կերպով քանդելու» արշավում, ինչը սրել է տրանսատլանտյան հարաբերությունները։
Հուլիսին ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգթոնը համոզված է ՄՔԴ-ի անօրինականության մեջ և նշել է, որ ԱՄՆ-ն սկսել է քայլեր ձեռնարկել ՄՔԴ-ն «կարգի բերելու» համար։
Նույն ամսվա ընթացքում CNN-ը հաղորդել է, որ Ռուբիոն խոստացել է «քանդել» ՄՔԴ-ն և կոչ է արել այլ երկրներին միանալ այս արշավին։
Ավելի վաղ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառել ՄՔԴ-ի նախագահի դեմ։

Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կնվազի (լուսանկար)
5608:24
«Մի քանի առաջարկ՝ Երևանում խցանումները նվազեցնելու վերաբերյալ»․ Ոսկան Սարգսյան
12600:48
SpaceX-ին թույլատրվել է ուղեծիր դուրս բերել մեկ միլիոն արբանյակ
31100:01
Ողբերգություն Կահիրեյում. առնվազն 30 մարդ է զոհվել
323Երեկ, 23:49
«Կոնկրետ առաջարկ ունեմ քաղբանտարկյալների վերաբերյալ». Կարեն Վրթանեսյան
130Երեկ, 22:48
Ամերիկացի միլիարդատերը գնել է «Լուկօյլի» ակտիվներն Ադրբեջանում
318Երեկ, 22:37
Վլադիմիր Պուտինը պաշտոնանկ է արել Մուրմանսկի կալանավորված նահանգապետ Անդրեյ Չիբիսին
207Երեկ, 22:31
Վարդենյաց և Մեղրիի լեռնանցքներում, Սիսիանի տարածաշրջանում ձյուն է տեղում
108Երեկ, 22:00