«Արցախի մեր հայրենակիցներն աջակցության գումարները չեն ստանում»․ Հոխիկյան
289
Կիրակի, 11 փետրվարի, 2024 թ., 14:06
Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ամեն Աստծո օր տասնյակ, երբեմն հարյուրով նամակներ եմ ստանում Արցախի մեր հայրենակիցներից ամենատարբեր խնդիրների թեմայով՝ - աջակցության գումարները չեն ստանում, - հաշվառման խնդիր ունեն, - թոշակների ու նպաստների հարցերը չեն լուծվում, - անձնագրային բաժիններում արհեստական խնդիրներ են ստեղծում, թե առաջին անձնագիրը եղել է ՀՀ-ի, նշանակում է Արցախի քաղաքացիության իրավունքներ չունեն, - չեն կարող ստանալ փախստականի կարգավիճակ, - Արցախից դուրս գալու ժամկետներն են կասկածի տակ դնում, թե գրանցված չէ միասնական ցուցակում, - հազար ու մի արհեստական խնդիրներ... Իրականում այսպիսի խնդիրները մեր ամոթն են, քանի որ դրանք հնարավոր էր լուծել առավելագույնը մեկ շաբաթում։ Արցախում ապրած մեր 150.000 հայրենակիցները պետք է հիմա ստացած լինեին իրենց աջակցության բոլոր գումարները և լուծված լինեին հաշվառման, կարգավիճակի բոլոր հարցերը։ Իրական ազգային իշխանության դեպքում այդ ամենը մեկ շաբաթվա համակարգային աշխատանքի հարց է, ու ոչ մի բարոյական կառավարություն չէր դիմի այնպիսի խեղկատակության, ինչպես արվում է հիմա։ Չեմ կարող հասկանալ սոցիալական ծառայությունների աշխատողների պահվածքը, երբ հիմնականում մերժումներով ու կոշտ խոսքերով են ճամփի դնում Արցախցի մեր քույրերին ու եղբայրներին։ Զարմանում եմ, որ չեն մտածում, թե վաղը հենց իրենք կարող են փախստական դառնալ։ Ամոթ է, ժողովուրդ, շատ ամոթ է, երբ մեր հայրենակիցները հիմա այս վիճակում են, երբ 100 հազարի կամ 50 հազարի համար շաբաթներով դռներ են ծեծում։ Արցախցիները սեփական կամքով չեն հեռացել Արցախից, մեզնից ամեն մեկի սրբազան պարտքն է Արցախի մեր քույրերին ու եղբայրներին օգնել՝ ոտքի կանգնելու, ապրելու, արարելու, որ վաղը էլի Արցախ ունենանք։ Էս ի՞նչ եք անում, ժողովուրդ։ - առիթից օգտվելով՝ տների վարձի գներն եք բարձրացնում, - չեք ուզում Արցախցիներին հաշվառել ձեր տների վրա, - մեղադրում եք, թե լքել են Արցախը, չեն ուզել ապրել թուրքի լծի տակ, - դպրոցներում ճնշում եք Արցախցի երեխաներին, - չեք ուզում գործի ընդունել Արցախցիներին կամ ընդունելիս շահագործում եք, - հազար ու մի նման բաներ... Էս ի՞նչ եք անում։ Ամոթ է, մարդիկ։ Ամոթ է, հազար ամոթ մեզ, որ Հայաստանում հիմա սոցիալական խնդիրներ ունեցող Արցախցիներ կան։ Առանց այն էլ, 20 հազարից ավելի մարդ արդեն հեռացել է՝ չդիմանալով այս պայմաններին։ Ամոթ մեզ»։