«ԲԴԽ-ն իրականացնում է դատական իշխանության հեղինակազրկում». Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Այսօր Բարձրագույն դատական խորհուրդն իր պաշտոնական էջով տարածել է իր աշխատակազմի՝ Դատական դեպարտամենտի անունից պարզաբանում՝ փորձելով պարտակել օրենքի կոպիտ խախտումը՝ կապված երեկվա, ԲԴԽ-ի ձևակերպմամբ, «Ամենահայտնի քրեական գործերով» տեսանյութի հետ, որին հենց երեկ անդրադարձել էի:
Իրականում, ԲԴԽ-ն իրականացնում է դատական իշխանության հեղինակազրկում իր իրավասությունից ակնհայտորեն դուրս արարքներով՝ հանուն քաղաքական իշխանության շահերի:
Առավել կոնկրետ՝ իր աշխատակազմ Դատական դեպարտամենտի միջոցով ԲԴԽ-ի երեկվա արարքը պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով նախատեսված՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու հանցակազմ:
Այսինքն, կատարվել է այնպիսի արարք, որը չի բխում պաշտոնատար անձի լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին:
Կոնկրետ դեպքում խոսքը վերաբերում է տեսանյութը պատրաստելու հանձնարարականին, այն պատրաստելուն և այդ գործընթացը ղեկավարելուն, որի արդյունքում էական վնասը պատճառվել է դատական իշխանության հեղինակությանը և անձի իրավունքներին ու օրինական շահերին, պետության օրինական շահերին՝ հօգուտ քաղաքական իշխանության շահերի:
Փոխարենը՝ ԲԴԽ-ն զբաղված է անտեղի պարզաբանումներով՝ վկայակոչելով դատավոր Աննա Փիլոսյանի լիազորություններր դադարեցումն այն պայմաններում, երբ յուրայինների կողմից նույն ու ավելի կոպիտ խախտումների դեպքում ոչ միայն պատասխանատվության միջոց չի ձեռնարկվում, այլ նրանք առաջխաղացումներ են ունենում»:

«Նմանօրինակ իրավիճակները ցանկացած տրանսպորտային միջոցում պատահող հնարավոր խնդիրներ են»․ Երևանի ավտոբուս (տեսանյութ)
1415:42
«Հութիները վերահսկողության տակ են վերցրել Բաբ էլ-Մանդեբի նեղուցում գտնվող կղզին»․ #Reuters
8115:01
«Հայաստանում սոսկալիորեն նվազ թիվ են կազմում բնույթով ազնվականները»․ Վարդան Ոսկանյան
3714:42
«Մարզային տրանսպորտի մուտքը Երևան սահմանափակելով՝ քաղաքացիների համար ստեղծվելու են նոր խնդիրներ»․ Մեսրոպ Առաքելյան
5214:36
«Գյուղերում մարդիկ բաներ են պատմում՝ գետինն եմ մտնում». Նիկոլ Փաշինյան
7113:00
«Մարզերից Երևան գալը դառնում է ավելի թանկ ու բարդ»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7012:06
«Նարեկ-Երևան երթուղու վարորդներն ուղեվարձի համար տարբեր գին են պահանջում»․ Արփինե Խաչատրյան
8411:30
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
9308:24