«ԵՄ-ն չի կարողանում իր անդամ երկիր Կիպրոսի 38%-ը մաքրել թուրքական օկուպացիայից, ՀՀ-ին ի՞նչ է օգնելու». Շարմազանով
![]() 345 Երկուշաբթի, 12 փետրվարի, 2024 թ., 00:48 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Փաշինյանի խմբակը Հայաստանը տանում է ոչ թե խաղաղության, այլ՝ անկման։ Փաշինյանը խաղաղության հետ այնքան կապ ունի, որքան Ալիևը՝ հայասիրության։ Նիկոլը 2018-2020 թթ. ոչինչ չարեց խաղաղությունն ամրապնդելու համար, հակառակը՝ նա իր կեղծ հայրենասիրական ու բանակցային բովանդակությունը տորպեդահարող թեզերով մոտեցրեց պատերազմն ու մեզ մտցրեց պատերազմի մեջ։ Արդեն պատերազմի ժամանակ նա ամեն ինչ արեց պատերազմը չկանգնեցնելու ու Շուշին հանձնելու համար։ Այս ամենն արվում էր ռուսական ազդեցությունից ազատվելու համար՝ պարտության մեղավոր կարգելով նախկիններին ու ՌԴ-ին։ Նիկոլի համար խաղաղության պայմանագիրը գերնպատակ չէ։ Գերնպատակը՝ Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխությունը և Ռուսաստանից ազատվելն է։ Դրա արդյունքում նա փուռը տվեց Արցախը և շարունակում է Հայաստանի Հանրապետությունը մոտեցնել ոչ թե խաղաղության, այլ՝ անկման։ Հիմա էլ սաղ երգերը երգել է, ԵՄ-ի հետ է մոտենում։ ԵՄ-ն չի կարողանում իր անդամ երկիր Կիպրոսի 38 տոկոսը մաքրել թուրքական օկուպացիայից, ԵՄ-ն ՀՀ-ին ի՞նչ է օգնելու։ Խաղաղության հասնելու ու անվտանգային մարտահրավերները լուծելու երկու քայլ կա. 1. Նիկոլի հեռացում։ 2. ՀՀ-ՌԴ խորը ռազմա-քաղաքական նոր դաշինքի կնքում։ Մնացած ճանապարհները տանում են ուղիղ դեպի թուրքական գերիշխանություն»։ Աղբյուրը` Էդուարդ Շարմազանով |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
