«4 ամիս է՝ պատկան մարմինները քննարկում են, թե ինչպես լուծեն արցախցիների կացարանային խնդիրները». Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արդեն չորս ամիս է՝ Արցախից բռնի տեղահանված մեր 100.000-ից ավելի հայրենակիցները սպասում են իշխանությունների որոշմանը՝ կապված կացարանային խնդիրների լուծման հետ։
Արցախի թեման ամբողջությամբ փակած իշխանությունը նույն ձև վերաբերվում է նաև բռնի տեղահանված արցախցիներին։ Արդեն չորս ամիս է՝ պատկան մարմինները տաք կաբինետներում քննարկում են, քննարկում, թե ինչպես լուծեն կացարանային խնդիրները։
Սոցիալական բազմաթիվ խնդիրներից զատ, արցախցիները շարունակում են գտնվել նաև ծանր հոգեբանական վիճակում և Հայաստանում հիմնական կացարանով օր առաջ ապահովելը պետք է դառնա ծայրահեղ առաջնահերթություն։
Նման վերաբերմունքը նպաստում է նաև արտագաղթի տեմպերի աճին, որը կարող է ունենալ անդառնալի հետևանքներ»:

«Հայ ժողովուրդն այլևս 2018 թվականի ժողովուրդը չէ»․ Մանուել Մանուկյան
1209:36
«Ադրբեջանում մեծ թափով հակահայկական քարոզչություն է իրականացվում»․ Ոսկան Սարգսյան
2409:12
«Իրանի բանակին հրամայված է գործել առանց որևէ սահմանափակման»․ Կարեն Հովհաննիսյան
12503:06
«Հիմա էլ ատոմակայնը փակելն է դառնում խաղաղության նախապայման»․ Արթուր Խաչատրյան
12101:06
«Քաղաքացիներն ինքնուրույն կկազմակերպեն իրենց անցումը ՀՀ պետական սահմանով»․ Նիկոլ Փաշինյան
13300:06
«Մեր պետությունը պետք է գոյություն ունենա հարատև, և այն պետք է սերնդեսերունդ փոխանցենք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
119Երեկ, 23:48
«Թրամփը որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու մասին»․ Ռուբիո
181Երեկ, 23:43
«Քարոզարշավը դեռ չսկսած, իշխանական մեդիա քարոզիչները սկսել են իմ դեմ կեղծ տեղեկությունների տարածել»․ Արսեն Աղաբաբյան
93Երեկ, 23:00