Արմենուհի Կյուրեղյանն ու Գառնիկ Դանիելյանն այցելել են հացադուլ իրականացնող կալանավորներին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քիչ առաջ գործընկեր Արմենուհի Կյուրեղյանի հետ դուրս եկանք «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկից, որտեղ գտնվում էինք կալանավորված անձանց հարազատների ահազանգով։
Փաստենք, որ ինչպես մինչ այս պահը, այնպես էլ՝ տեղում՝ կալանավայրում, մանրամասն ուսումնասիրել ենք իրավիճակը, շրջել խցերով, ծանոթացել գույքային խնդիրներին և կացության պայմաններին, անձամբ լսել կալանավորների բողոքները, մտահոգությունները։
Այնուհետև, հանդիպել ենք «Վանաձոր» ՔԿՀ-ի պետին, ներկայացրել բարձրաձայնված հարցերը, կալանավորներին հուզող խնդիրները։
Լսել ենք ՔԿՀ-ի պետի փաստարկները տվյալ հարցերի շուրջ։
*Վերջինիս ներկայությամբ բարձրաձայնել ենք նաև ջրի խնդրի մասին, ինչից տեղեկացվել է Արդարադատության փոխնախարարը ևս։ Նշեմ, որ քրեակատարողական հիմնարկում ջրի՝ ոչ պիտանի լինելու հանգամանքին, անդրադարձել էինք նախկինում նույնպես։
Անարդարացիորեն հանձնուքի մեջ ներառվել է ջրի քաշը, ինչը, կարծում ենք՝ արդարացի չէ։ Տնօրինությունը վստահեցրեց, որ այս խնդրին ևս հետամուտ է լինելու։
*Բուժծառայության հետ կապված թերություններ նույնպես նկատվեցին։ Պարզվեց, որ առողջական խնդիրներ ունեցող կալանավորներն ամիսներով սպասում են համապատասխան դեղամիջոցների։
*Տեղում մի խումբ կալանավորներ հացադուլ էին իրականացնում՝ պահանջելով ավելի արժանապատիվ պայմաններ։ Կոչ եմ արել, որպեսզի հացադուլ իրականացվող անձանց նկատմամբ իրականացվի բժշկական լուրջ վերահսկողություն։
Նշենք, որ թվարկված բոլորին հարցերին հետամուտ ենք լինելու․ պարբերաբար այցելելու ենք քրեակատարողական հիմնարկներ՝ տեղում հասկանալու, թե արդյո՞ք առկա են բացթողումներ։
Ամեն ինչ արվելու է, որպեսզի կալանավորների իրավունքները մեր երկրում չոտնահարվեն, արժանապատիվ կացության պայմանները չխախտվեն։
Հավելեմ, որ մշտական կապի մեջ ենք լինելու նաև ՔԿՀ-ներում պահվող անձանց հարազատների հետ»։

«Եթե մարդը, անկախ ազգությունից, ապրում և աշխատում է մեր երկրում, ինչո՞ւ չպետք է ՀՀ քաղաքացիություն ստանա»․ Թաթուլ Հակոբյան
6603:06
«Երեք հրատապ քայլ՝ Հայաստանի միջազգային դիրքերն ամրապնդելու համար»․ Արա Պապյան
7902:06
«Որևէ մեկի նվիրած գիրքը պետք չէ գրկել, պետք է կարդալ և քաղաքական հետևություններ անել»․ Հակոբ Բադալյան (տեսանյութ)
8401:06
«ԱՄՆ-ն TRIPP-ը դիտարկում է որպես աշխարհառազմավարական ռիսկերի նվազեցման կարևոր գործիք»․ Էմի Քարլոն
14500:42
«Ինքնությունը պահպանելու համար հայը պետք է պայքարի ՀՀ-ի և Ադրբեջանի կառավարությունների դեմ միաժամանակ»․ Իշխան Սաղաթելյան
8200:12
«ՀՀ-ի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով դատապարտված ադրբեջանցի ակտիվիստն ինքնասպանության փորձ է արել»․ Տաթևիկ Հայրապետյան
77Երեկ, 23:54
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը
74Երեկ, 23:48
Անգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիր
75Երեկ, 23:36