Կարեն Անդրեասյանը դահլիճի վարձակալության փողը խնայում էր, որ 34 միլիոն դրամով գնի 4 ավտոմեքենա
![]() 294 Երեքշաբթի, 13 փետրվարի, 2024 թ., 00:36 «168»-ը գրում է. «Երբ Դատավորների ընդհանուր ժողովից առաջ գրեցինք, որ վերջին պահին դատավորները ծանուցում են ստացել այն մասին, որ ժողովը տեղի է ունենալու ոչ թե Աջափնյակ նստավայրում, ինչպես նախօրոք ծանուցված էր, այլ Կառավարության նիստերի մեծ դահլիճում, Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանը մի լալահառաչ, բացառիկ հարցազրույց տվեց իր խոսնակին, որում ասել էր. «Մեր ունեցած դահլիճը փոքր է, և բոլոր դատավորները չեն տեղավորվում այնտեղ: Այս տարի մենք խնայում ենք ամեն դրամը, որպեսզի մեր բյուջեի մեջ տեղավորվելով՝ վերանորոգենք մոտ 30 մարզային նստավայր: Այդ պատճառով էլ փորձել ենք գտնել որևէ անվճար պետական դահլիճ: Մնացածը վառ երևակայության դաշտից է»: ...Նույն հունվարի 31-ին, երբ Կարեն Անդրեասյանը իր խոսնակի էջով տարածում էր իր այս լացացնող տեքստը, ԲԴԽ նախագահը մի ուշագրավ որոշում էր ստորագրել: «Դատական դեպարտամենտի և դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով՝ «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» 11018 միջոցառումից «ԴԴ-ԷԱՃԱՊՁԲ-23/50» ծածկագրով կազմակերպված գնման ընթացակարգի արդյունքում Դատական դեպարտամենտի և «Ռեդինետ Մոթորս» ՍՊԸ-ի միջև 29.12.2023թ. «ԴԴ-ԷԱՃԱՊՁԲ-23/50-1» ծածկագրով կնքված պայմանագրի շրջանակներում 4 ծառայողական ավտոմեքենա ձեռքբերելու նպատակով «5121 Տրանսպորտային սարքավորումներ» բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածին հատկացնել 34 000 000 (երեսունչորս միլիոն) ՀՀ դրամ»,- գրված է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի ստորագրած որոշման մեջ: Մեր տեղեկություններով՝ ավտոմեքենաներից 3-ը սպասարկելու են Երևանի քաղաքացիական դատարանի, Հակակոռուպցիոն դատարանի և Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանների նախագահներին: Ըստ տեղեկությունների՝ մեքենաները 8 մլն. դրամ արժողության են, «Շևրոլե» մակնիշի: Թե ում է սպասարկելու 4-րդ, ավելի թանկարժեք ավտոմեքենան, կտեղեկացնենք առաջիկայում: Այս ֆոնին ուշագրավ է, որ հասարակության մոտ գերխնայող ղեկավար խաղացող Կարեն Անդրեասյանը, ով 100-200 000 դրամ է խնայել որևէ դահլիճ վարձակալելու համար, որ իբր դատարան վերանորոգի, որևէ ծպտուն չի հանում այն մասին, որ, օրինակ, դատական կազմի ամենախոցելի ու ամենածանր աշխատանք կատարող խավի՝ դատավորների օգնականների, նիստերի քարտուղարների, գործավարների՝ առանց այդ էլ ցածր աշխատավարձն են իջեցրել՝ նվազեցնելով նրանց ամենամսյա հավելավճարի թիվը»: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«6 մլրդ 537 մլն 147 հազար դրամ է հատկացված աղբահանության համար, իսկ Երևանն այս փնթի վիճակում է». Սոնա Աղեկյան
3219:06
«ԱՄՆ-ում ավելի քան 40 մլն մարդ հայտնվել է ձնաբքի նախազգուշացման գոտում»․ #NBC (տեսանյութ)
7118:54
«Հայաստանում անհասկանալի բարձր են վարկային տոկոսադրույքները». Գառնիկ Դանիելյան
4518:36
«Ապագայի Հայաստանը պետք է լինի իրական եվրոպական արժեքների պետություն». Արմեն Աշոտյան
8618:24
«Երևանում փոսալցում են անում օտարերկրացիները». Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
6618:12
«Գևորգ Պապոյանը խոստովանում է Նիկոլ Փաշինյանի կառավարության ձախողումը». Դերենիկ Մալխասյան
7518:00
«Էփշտեյնն ԱՄՆ-ում վեց գաղտնի պահոց ուներ, որտեղ թաքցնում էր իր արխիվը»․ #TheTelegraph
12817:49
«50 և ավելի տարեկան լինելով՝ էս մարդը նոր է պատմություն սովորում»․ Արմեն Հովասափյան
8517:30
