Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Բորելի հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Բորելի հայտարարությանը
684
Չորեքշաբթի, 14 փետրվարի, 2024 թ., 10:30

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԵՄ արտաքին դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությանը՝ երեկվա միջադեպի վերաբերյալ:

«Դատապարտում և մերժում ենք ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի անհիմն մեղադրանքներն Ադրբեջանի հասցեին, որոնք հնչեցին փետրվարի 13-ին՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Ադրբեջանական կողմի քայլերն «ադեկվատ և լոկալ» բնույթ էին կրում»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ: