«Աշտարակի համայնքապետը դատարանում պարտվելուց հետո չեղյալ է համարել իր հրամանները»․ Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը գրում է․ «2023 թվականի փետրվարի 1-ին Աշտարակ խոշորացված համայնքի 8 ամբուլատորիաների տնօրեններին համայնքապետը տեղեկացրել էր, որ նրանք այլևս չեն կարող պաշտոնավարել՝ որպես տնօրեններ:
Տնօրեններն այդ որոշումից հետո դիմել էին «Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությանն իրենց իրավունքների ոտնահարման հարցով: Մենք շատ երկար համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարին բացատրեցինք, որ իրենք օրենսդրական սխալ են գործել, սակայն վերջիններս անդրդվելի էին: Աշտարակի համայնքապետն արհամարհեց նաև ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.am-ի որոշումը:
Դիմեցինք նաև ՀՀ առողջապահության նախարարություն, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, սակայն այս կառույցներին 8 բժիշկների խնդիրները նույնպես չհետաքրքրեցին........
Հիմա ամենակարևորը...
Այսօր ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ (գործ թիվ ԱՐԱԴ/1026/02/23) Աշտարակ խոշորացված համայնքի համայնքապետը պարտվելուց հետո չեղյալ է համարել իր իսկ կողմից տրված անօրինական հրամանները:
Հ.Գ. «Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությանը միշտ աջակից է լինելու խախտված իրավունքների վերականգնման հարցում...»։

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
38317.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
66414.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
69613.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
78112.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
88110.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
107207.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
106607.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
101907.09.2026, 09:24