Իրանը պատրաստակամություն է հայտնել Հայաստան դեղամիջոցներ արտահանել

Իսլամական Հանրապետությունը Իրան-Հայաստան համատեղ տնտեսական հանձնաժողովի 18-րդ նիստում պատրաստակամություն է հայտնել Հայաստան արտահանել իրանական արտադրության դեղագործական արտադրանք:
Փետրվարի 14-ին կայացած՝ Իրան-Հայաստան համատեղ տնտեսական հանձնաժողովի 18-րդ նիստի ընթացքում մտքեր են փոխանակվել տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ։
Իրանի Պարենի և դեղերի վարչության ղեկավար Հեյդար Մոհամադին հայտարարել է, որ երկիրը պատրաստ է Հայաստան արտահանել հայրենական արտադրության դեղամիջոցներ։
Նշվում է, որ Հայաստանի առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն ասել է, որ Իրանը զգալի առաջընթաց է գրանցել դեղերի և բժշկական սարքավորումների արտադրության ոլորտում։
Հայաստանը ողջունում է Իրանի հետ համագործակցությունը առողջապահական զբոսաշրջության և այլ բնագավառներում:

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
38317.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
66414.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
69613.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
78112.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
88110.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
107207.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
106607.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
101907.09.2026, 09:24