Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Թաղապետարանի հարևանությամբ՝ ընդամենը մի քանի ամիս առաջ «բարեկարգված» այգին է». Էդուարդ Հայրումյան

«Թաղապետարանի հարևանությամբ՝ ընդամենը մի քանի ամիս առաջ «բարեկարգված» այգին է». Էդուարդ Հայրումյան
267
Ուրբաթ, 16 փետրվարի, 2024 թ., 19:00

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԶՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի այսօրվա վերջին արձանագրումները։
Լուսանկարներում հենց թաղապետարանի հարևանությամբ՝ ընդամենը մի քանի ամիս առաջ «բարեկարգված», 40-ամյակի այգին է։
Այգով մեկ շաղ տված և հնարավոր բոլոր պուճախներում կուտակած շինաղբ, բաց լարեր, անդունդ տանող զբոսուղի, բաց հոսանքի կայան, չմշակված ծառեր, դեռևս չօգտագործված, բայց արդեն կոյուղի հիշեցնող լողավազան, նոր տեղադրված լուսավորության ձողերի մոտ կան նաև հները՝ փնթի ու վտանգավոր լարերով։
*Իսկ խաղահրապարակը միտումնավոր վառել են անչափահաս երեխաներ, որոնց ոստիկանությունը բացահայտել է ու ինչքանով տեղյակ, եմ ծնողները պետք է փոխհատուցեն։ Բայց դե հո չպիտի՞ տարիներով սենց մնա։
Բարեկարգումն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության ծրագրով և արժեցել է 10-նյակ միլիոններ։
Երևանի քաղաքապետարան ,առնվազն անհրաժեշտ է շինարարին ուղարկել իրենց շինաղբը հավաքելու ու թերությունները շտկելու։ Մնացածն էլ՝ Ձեր հայեցողությամբ»։