Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Պաշտոնյաները որոշել են հարցին լուծում տալ «չկա կանգառ, չկա պրոբլեմ» սխեմայով». Հայրումյան

«Պաշտոնյաները որոշել են հարցին լուծում տալ «չկա կանգառ, չկա պրոբլեմ» սխեմայով». Հայրումյան
370
Կիրակի, 18 փետրվարի, 2024 թ., 03:06

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանի ֆեյսբուքյան գրառումը. «Չկա սենց բան:
Օրեր առաջ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի՝ ցեխերի մեջ «տնկված» կանգառի մասին գրառում էի արել՝ պահանջելով որ մարդկանց համար կանգառը նորմալ կահավորեն։
Դե իսկ մեր սիրելի պաշտոնյաները որոշել են հարցին լուծում տալ «չկա կանգառ, չկա պրոբլեմ» սխեմայով ու հեռացրել են կանգառի նշանը։
Երևանի քաղաքապետարան այդ հատվածում կանգառն անհրաժեշտություն է՝ խնդրում եմ կազմակերպեք նորմալ կանգառասրահ, նորմալ հասանելիությամբ»։