«Ինսուլինի կարիք ունեցող 25 000 հիվանդների առողջությունը վտանգված է». Անուշ Պողոսյան
![]() 1288 Հինգշաբթի, 22 փետրվարի, 2024 թ., 12:24 Տևական ժամանակ է՝ ինսուլինակախյալ մոտ 25 000 ՀՀ քաղաքացիներ նախկին «Ինսուլոտարդ» դեղամիջոցի փոխարեն ստանում են «Գենսուլին» դեղամիջոցը։ Հիվանդներն ահազանգում են, որ վերջինի տասնապատիկ չափաբաժնի ընդունման պարագայում անգամ արյան մեջ շաքարի տոկոսը չի նվազում, այնինչ նախորդ դեղի 20 միավորը լիովին բավարար է եղել։ Խնդրի մասին 168TV-ի եթերում բարձրաձայնել է իրավապաշտպան, «Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը․ «Այսպես շարունակվելու դեպքում կունենանք հաշմանդամության թվի աճ, հիվանդների մոտ կուրություն, երիկամների և ստորին վերջույթների գանգրենոզ ախտահարումներ»,- նշել է Պողոսյանը։ Նրա խոսքով՝ «Գենսուլին» դեղամիջոցը ՀՀ առողջապահության նախարարության կողմից ձեռք է բերվել նախորդ տարվա սեպտեմբերին՝ հայտարարված մրցույթի արդյունքում։ Նախապատվություն է տրվել կլինիկական փորձարկումներ չանցած դեղամիջոցին, քանի որ այն չնչին տարբերությամբ էժան է եղել «Ինսուլոտարդ»-ից․ «Օրինակ Թայլանդում 33 ամիս կլինիկական փորձարկումներից հետո հայտարարվել է, որ «Գենսուլին»-ն ունի կողմնակի էֆեկտներ, կարող է հանգեցնել օրգան համակարգերի ախտահարման, և իրենց երկրում արգելվել է դեղամիջոցի օգտագործումը»,- հայտնել է իրավապաշտպանը։ Նա բարձրաձայնել է հիվանդների մի շարք բողոքներ՝ ուղղված Առողջապահության նախարարությանը․ «Դեպք է եղել, որ հիվանդը զանգահարել է թեժ գիծ, նրան ուղղակի խորհուրդ են տվել մեկ այլ դեղամիջոց ընդունել կամ պարզապես քիչ ուտել, որպեսզի շաքարն արյան մեջ իջնի։ Երբ մենք սկսեցինք խնդրի մասին բարձրաձայնել, նախարարության մամուլի պատասխանատուն հայտարարեց, որ իրենք բողոքներ չեն ստացել, պարզվում է՝ նախարարությունում հարյուրավոր հիվանդների բողոքներին ընթացք չի տրվում, նրանց խնդիրն անտեսվում է»,- ասել է Անուշ Պողոսյանը։ «Առողջության իրավունք» ՀԿ-ի միջնորդությամբ, սակայն, այդ բողոքները փոխանցվել են Կառավարությանը․ «Հորդորում եմ Առողջապահության նախարարին՝ ականջալուր լինել 25 000 հիվանդների խնդրին և նրանց վրա փորձարկումներ չկատարել»,- նշել է նա՝ հույս հայտնելով, որ իրենց ձայնը տեղ կհասնի։ |

«HPV թեստավորումը միայն ապահովագրվածների համար է»․ Անուշ Պողոսյան
56716.04.2026, 16:42
Օգտագործվող շաքարի զգալի մասը «թաքնված» է վերամշակված մթերքներում
56716.04.2026, 09:00
ԱՄՆ-ում բժիշկը սխալ օրգան է հեռացրել ու դարձել բուժառուի մահվան պատճառ
170615.04.2026, 21:02
Վարկով առողջապահություն. 102 մլն վարկ՝ ապահովագրության համակարգի համար. «Ժողովուրդ»
64915.04.2026, 09:00
«Տառասխալներով, սխալ հրամաններով կառավարում են բուժաշխատողներին»․ Գևորգ Գրիգորյան
46814.04.2026, 12:30
«Հերթական սուտը՝ նախարարի շուրթերից». Անուշ Պողոսյան
62313.04.2026, 13:06
«Ումի՞ց եմ վախենում, այդ ովքե՞ր են»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
89810.04.2026, 15:18
«Սրտաբանը ստացել է այնպիսի ցածր աշխատավարձ, որ սեփական դիմումի համաձայն դուրս է եկել աշխատանքից»․ Գևորգ Գրիգորյան
91309.04.2026, 10:24
