Գրիգորյանը՝ սահմանազատման հարցերով հանձնաժողովների հաջորդ հանդիպման մասին

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հաջորդ հանդիպման հստակ ամսաթիվ դեռ չկա, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Լրագրողի այն հարցին, թե կոնկրետ ի՞նչ է քննարկվում այդ հանդիպումներին, կա՞ արդյոք քարտեզ, որի շուրջ բանակցություններն ընթանում են, Մհեր Գրիգորյանը պատասխանել է․ «Ես վստահ եմ, որ դուք ինքներդ էլ գիտեք, թե դելիմիտացիայի գործընթացն ինչ բարդ գործընթաց է: Նախ քարտեզ ասելիս պետք է հասկանանք, որ խոսք պետք է գնա բացառապես տոպոգրաֆիկ քարտեզների մասին, որոնք պրոֆեսիոնալ քարտեզներ են, որովհետև շատ դեպքերում շատ մարդիկ սխեմատիկ քարտեզները, մեթոդական քարտեզները շփոթում են տոպոգրաֆիկ քարտեզների հետ, որոնք այլ որակ և այլ տրամաբանություն ունեն։ Իրականության մեջ դելիմիտացիայի գործընթացը միայն քարտեզների հետ աշխատանքը չէ, այլ նախևառաջ իրավական հիմքի և հենքի բացահայտումն է, որի վրա կազմվել է այս կամ այն քարտեզը, ընդ որում ամեն մարմին չէ, որ իրավունք ունի կամ ունեցել է Խորհրդային միության ժամանակ քարտեզ կազմել կամ տպագրել։ Իրավական հենքի հետ կապված, կարծում եմ, արձանագրված բարձր մակարդակի պայմանավորվածություններ կան Պրահայում և Սոչիում, որտեղ հստակ հղում կա Ալմա Աթայի հռչակագրի վրա»:

«Շահի աշխարհում հայերս «արժեք», «քաղաքակրթություն» ասելով կարծում ենք՝ հնարավոր է ապահովել հարատևում». Արա Պողոսյան
8803:06
«Որևէ տարածքի նկատմամբ փաստացի վերահսկողությունը չի կարող փոխել այնտեղ գտնվող մշակութային ժառանգության ազգային, պատմական ինքնությունը». ԱԺԲ
8902:06
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելի նկատմամբ
18400:18
«Իրանը Օմանում կայանալիք հանդիպման ժամանակ կներկայացնի Հորմուզի նեղուցով անցնող նոր երթուղի». Արաղչի
213Երեկ, 21:18
«Թրամփը մեծացնում է Կոնգրեսի ընտրություններում ընտրողների մասնակցության մակարդակը». #CBS
199Երեկ, 20:18
«Թրամփը դա քննարկել է հենց Պուտինի հետ՝ Ուիտկոֆֆի ու Քուշների միջոցով». Հակոբ Բադալյան
126Երեկ, 19:06
«Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի արտադրության վրա հարձակումները». Թրամփ
235Երեկ, 18:18
«Չնայած սահմանին զինադադարին՝ հայ-ադրբեջանական հակամարտությունն ամբողջովին չի ավարտվել»․ Դավիթ Պետրոսյան
119Երեկ, 16:24