Պուտինն արձագանքել է Բայդենի՝ իր հասցեին հնչեցրած վիրավորանքներին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Միացյալ Նահանգների առաջնորդ Ջո Բայդենի վիրավորական հայտարարությունն իր հասցեին։ Լրագրող Պավել Զարուբինը իր թելեգրամ-ալիքում հրապարակել է պետության ղեկավարի մեկնաբանությունը։
«Դուք ինձ հարցրիք, թե ով է մեզ համար նախընտրելի՝ որպես Միացյալ Նահանգների նախագահ։ Ես ասացի, որ մենք աշխատելու ենք ցանկացած առաջնորդի հետ, բայց կարծում եմ, որ Բայդենն ավելի նախընտրելի է Ռուսաստանի համար (քանի որ նա կանխատեսելի է ու փորձառու- մեջբերումը՝ Պուտինի նախկին հարցազրույցից-խմբ.)։ Եվ դատելով նրա ասածից՝ ես միանգամայն իրավացի եմ, քանի որ սա համարժեք արձագանք է իմ կողմից ասվածին: Դե հո չի կարող Բայդենն ասել՝ ապրես, Վոլորդյա, դու ինձ շատ օգնեցիր իմ ներքին լսարանի հարցում»,- ասել է Պուտինը։
Բայդենը, ելույթ ունենալով Սան Ֆրանցիսկոյում նախընտրական փակ միջոցառման ժամանակ, Վլադիմիր Պուտինին անվանել էր «խելագար շանորդի»։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինի հասցեին ԱՄՆ նախագահի հայհոյանքները նվաստացնում են Միացյալ Նահանգներին։

«ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում առնվազն 5 տարի անց հնարավոր կլինի այն վերականգնել»․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)
723:48
«Նոյեմբերի 1-ից կգործարկվի կենսաչափական համակարգը․ կտրամադրվեն բիոմետրիկ անձնագրեր»․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)
2823:24
«Հայաստանում կալանքը շարունակում է մնալ քաղաքական հետապնդման գործիք»․ Անդրանիկ Թևանյան
4223:06
«Սիլվա Համբարձումյանն ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը»․ Լիա Սարգսյան
4822:48
«Տեսնես երկուսով ի՞նչ նոր դավադրություն են իրականացնելու Հայաստանի դեմ»․ Գագիկ Համբարյան
5122:36
Մեկնարկել է Փաշինյան-Մակրոն հանդիպումը (տեսանյութ)
5721:36
«Եկել եմ նախագահ Մակրոնի հետ հանդիպման»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6021:30
Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում են․ տրվել է առևտրային կոդ
6721:00