«Արդյո՞ք ձեզ պարտադրում են միանալ հակառուսական պատժամիջոցներին». հարց` Փաշինյանին
![]() 321 Ուրբաթ, 23 փետրվարի, 2024 թ., 23:24 «Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներին միանալ-չմիանալու ռեժիմ մենք չունենք, բայց մյուս կողմից՝ մենք հաշվի ենք նստում առկա պատժամիջոցների հետ»,- նշել է Փաշինյանը՝ պատասխանելով France 24-ի թղթակցի հարցին՝ արդյոք արևմտյան երկրները պարտադրում են միանալ հակառուսական պատժամիջոցներին և արդյոք Հայաստանից ապրանքներ են մտնում Ռուսաստան։ Նրա խոսքով՝ եթե Հայաստանն այդ պատժամիջոցների հետ հաշվի չնստի, դա բացասաբար կանդրադառնա արևմտյան պետությունների հետ հարաբերությունների վրա, որոնք էլ կիրառում են այդ պատժամիջոցները։ «Ոչ թե մեզ ճնշում են կամ մեզնից պահանջում են, այլ եթե մենք սանկցիաները չպահենք, չպահպանենք, դա կազդի մեր հարաբերությունների վրա այն երկրների հետ, որոնք այդ սանկցիաները կիրառում են: Իսկ այդ երկրների հետ հարաբերությունները կարևոր են: Եվրոմիությունում ժամանակ առ ժամանակ հնչում են մեղադրանքներ, թե Հայաստանը պատժամիջոցները չի պահպանում, որ Հայաստանը պատժամիջոցների ռեժիմը խախտում է, բայց կարող եմ ասել, որ մենք այս ընթացքում, վերջին անգամ 2023 թվականին մի քանի անգամ պատվիրակություններ ենք ունեցել Եվրոմիությունից և Միացյալ Նահանգներից, որոնց այցելության նպատակը հետևյալն է եղել, թե ինչքանով է Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ իր միջազգային հարաբերություններին և պարտավորություններին, ինչպես է հարաբերվում այդ սանկցիաների հետ: Եվ պետք է արձանագրենք, որ ո՛չ Եվրոմիությունը, ո՛չ Ամերիկայի Միացյալ Նահանգները մեր նկատմամբ որևէ վերապահում չեն ներկայացրել: Ընդհակառակը, պաշտոնապես արձանագրել են, որ սանկցիաների համատեքստում Հայաստանի Հանրապետության նկատմամբ ոչ մի վերապահում չունեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
