«Իմ մահվան դեպքում երբեք չեմ հրաժարվի իմ օրգանները հանձնել որևէ մեկին». Արսեն Թորոսյան

«Միայն օրենքներ ընդունելը բավարար չէ արդյունքներ ստանալու համար, անհրաժեշտ է նաև իրական, շոշափելի աշխատանք կատարելը»,- ԱԺ-ում, «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցի քննարկման ժամանակ, իր ելույթում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ կարևորելով երիկամի, լյարդի և այլ կենսական նշանակության օրգանների փոխպատվաստումը․ «Հայաստանում ունենք տարեկան հեմոդիալեզ ստացող մոտ 1000 պացիենտ և ըստ տարբեր գնահատականների, նրանցից մոտ 700-ին անհրաժեշտ է երիկամի փոխպատվաստում։ Կարծում եմ՝ հավելյալ ջանքեր պետք է գործադրենք ի վերջո էդ առաջին դեպքն ունենալու և առաջ գնալու համար։ Պարոն Գասպարյանը նշում է, որ գործելակարգերով ամեն ինչ կա, իհարկե կա, օրենքն էլ 2002 թվականից կա, 22 տարի առաջ է ընդունվել, բայց էդքան հեշտ լիներ, կունենայինք գեթ մեկ նման դեպք։ Սկսած հանրային գիտակցության փոփոխությունից, որ ի վերջո այո մահը վատ բան է, հատկապես դժբախտ պատահարներից, բայց էդ մահը կարող է լինել նոր կյանքի սկիզբ, մենք այդ հանրային կոմունիկացիան էլ պետք է տանենք։ Իմ մահվան դեպքում երբեք չեմ հրաժարվի իմ օրագանները հանձնել որևէ մեկին, եթե դրանք առողջ լինեն»,- ասել է Թորոսյանը:

«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
16900:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
429Երեկ, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
32218.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
32118.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
77915.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
102213.08.2026, 13:12
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը ստեղծել է հատուկ ստորաբաժանում՝ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար
309613.08.2026, 00:33
Հայտնի ջութակահար Սերգեյ Խաչատրյանը հաղթել է «Legend’s Race 2026» մրցույթում (լուսանկար)
203212.08.2026, 23:18