Զինված հարձակում՝ բենզալցակայանում․ հնչել է կրակոց․ կան վիրավորներ

Այսօր՝ մարտի 2-ին, դիմակավորված ու զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։55-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ սրունքի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ շտապօգնության բժիշկների խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրավորը Երևանի բնակիչ 54-ամյա Սամվել Ա-ն է։ Ոստիկանները պարզել են, որ վերջինը հրազենային վնասվածքը ստացել է Արշակունյաց պողոտայում, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի հարևանությամբ գործող «Max Oil» բենզալցակայանում։ Ժամը 05։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվում, որ Արշակունյաց պողոտայից գլխի հատվածում ստացած վնասվածքով բժիշկների շտապօգնության խումբը իրենց մոտ է տեղափոխել ևս մի քաղաքացու։ Պարզվում է, որ վիրավորը Երևանի բնակիչ 53-ամյա Վարդան Ի-ն է, ով վնասվածքը ստացել է նշված բենզալցակայանում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով ժամը 04։30-ի սահմաններում 2 դիմակավորված քաղաքացի, որոնցից մեկը հրազենով զինված, մուտք են գործել նշված բենզալցակայան ու աշխատակիցներից ինչ-որ բաներ պահանջել, սակայն վերջիններս չեն ենթարկվել նրանց, դուրս են հրավիրել տարածքից ու այդ ժամանակ սկսվել է քաշքշոց, որի ժամանակ էլ դիմակավորվածներից մեկը բենզալցակայանի ներսում կրակոց է արձակել, ապա դիմել են փախուստի։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Ավտովթար «Տառերի պուրակ»-ի մոտ. կա 5 վիրավոր
128Երեկ, 19:36
Սևան-Դիլիջան թունելում բախվել են բեռնատարներ․երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է
22502.10.2026, 21:48
Իրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքով
41802.10.2026, 19:19
Կրակոցներ՝ Երևանում. կա վիրավոր
25902.10.2026, 18:24
«Ուկրաինան հարվածներ է հասցրել Սամարայի և Վոլգոգրադի մարզերի նավթային օբյեկտներին»․ Զելենսկի (տեսանյութ)
60202.10.2026, 14:30
Ռուսաստանում ռազմական ուղղաթիռ է կործանվել. անձնակազմը զոհվել է
50301.10.2026, 23:18
Զորամասում սրտի կաթվածից զինծառայող է մահացել
27001.10.2026, 19:18
«Զինվոր է սպանվել Սիսիանի զորամասում»․ Սյուզի Բադոյան
36601.10.2026, 16:36