«Արցախի նախկին ղեկավարության վերաբերյալ որոշումներն արդյունավետ գործոններ են, որպեսզի գեներացվի քաղաքական ճնշում». Սիրանուշ Սահակյան
![]() 358 Շաբաթ, 02 մարտի, 2024 թ., 19:36 Սեպտեմբերի 27-ին Հակարիի կամրջից Ադրբեջանը գերեվարեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարություն տարածեց, որ ադրբեջանական կողմը պահանջել է իր ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ Ադրբեջանն, այնուհետև գերեվարել էր Արցախի նախկին երեք նախագահներին՝ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին, ԱԺ ներկայիս նախագահ Դավիթ Իշխանյանին և ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին։ Նրանց բոլորին մի քանի հոդվածով անհեթեթ մեղադրանքներ են առաջադրվել։ «Նրանց ձերբակալումը չի ունեցել իրավական նախադրյալներ, քաղաքական նպատակներով իրագործվող գործընթաց է։ Հասկանալի է, որ եթե Ադրբեջանը գլխագին է պահանջել անմեղ քաղաքացիների՝ ռազմագերիների կամ գերիների առնչությամբ, ապա պարզ է, թե ինչպիսի մեծ ախորժակ ու հավակնություններ կունենա Արցախի բարձր ղեկավարության պարագայում»,- նշել է Սիրանուշ Սահակյանը։ Իրավապաշտպանի գնահատմամբ՝ Արցախի ղեկավարության ձերբակալումը նաև ուժի ցուցադրության և վերջնական հաղթանակի սիմվոլիկա ունի։ Այն լուրջ ուղերձ էր թե՛ Ադրբեջանի ներքին լսարանին, որպեսզի ամրապնդեր հասարակության ռազմատենչ հոգեբանությունը, թե՛ հայերին, որպեսզի վերջակետ դրվի Արցախի ինքնորոշման իրավունքին։ Ինչ վերաբերում է պատանդներին պահելու պայմաններին, իրավապաշտպանն ասաց՝ նրանց վերաբերյալ որոշակի տեղեկատվություն տրամադրվում է ընտանիքի անդամներին։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
