Մարտ ամսվա եղանակային կանխատեսումը

Հիդրեօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ մարտ ամսին հանրապետությունում շարունակվում է ավելանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը:
Զգալիորեն ավելանում է երկրի մակերևույթի կողմից ստացվող ջերմության քանակը: Փետրվարի համեմատությամբ մարտին օդի միջին ամսական ջերմաստիճանը բարձր է 3,9°C: Միջին տասնօրյակային ջերմաստիճանը առաջին տասնօրյակում կազմում է -3․2°C, երրորդ տասնօրյակում՝+0․5°C:
Միջին ամսական ջերմաստիճանը Գեղարքունիքում, Շիրակում, Արագածոտնի լեռնային շրջաններում և Կոտայքում բացասական է՝ -1…-4°C, Աոռիում (Տաշիրում“ -3°C), Սյունիքի, Արագածոտնի նախալեռներում՝ 0…+2°C, իսկ հանրապետության մնացած շրջաններում՝ +3…+8°C: Արարատի, Արմավիրի մարզերում, Սյունիքի հովիտներում և Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանի կայուն անցումը 0-ից բարձր տեղի է ունենում մարտի սկզբին, Աւռիում՝ երկրորդ, Արագածոտնի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Շիրակում՝ երրորդ տասնօրյակներում:
Արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժումներով պայմանավորված մարտ ամսին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը առանձին տարիների հասել է լեռնային շրջաններում՝ -28…-34°C, նախալեռներում՝ -24…-30°C, հովտային շրջաններում՝ -13…-17°C, Արարատյան դաշտում՝ -17…-25°C:
Մերձավոր Արևելքից և Միջերկրական ծովի շրջաններից արևադարձային տաք օդային զանգվածները բերում են ջերմաստիճանի զգալի բարձրացում: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը հանրապետության լեռնային շրջաններում առանձին տարիների հասել է՝ 19…22°C, նախալեռնային շրջաններում, Արարատյան դաշտում, Տավուշում՝23…27°C, Սյունիքի հովիտներում՝ 25…30°С:
Երևանի միջին ամսական ջերմաստիճանը 5․1°С է, առաջին տասնօրյակում՝ 3․0°С, երկրորդ տասնօրյակում՝ 5.0°С և երրորդ տասնօրյակում՝ 7․2°С: Ջերմաստիճանը Երևանի բարձրադիր և ցածրադիր մասերում տարբեր է: Ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 1985թ քաղաքի ցածրադիր մասերում՝ -25.2°С, բարձրադիր մասերում՝ -16.4°С, իսկ ամենաբարձր ջերմաստիճանները 1970թ.՝ 27°С և 2001թ.՝ 24.8°С:
Տեղումներով օրերի թիվը հանրապետությունում կազմում է 9-13օր (Արարատյան դաշտում՝ 68 օր): Ամսական տեղումների քանակը շրջանների մեծ մասում 28-45 մմ, համեմատաբար շատ տեղումներ են դիտվում Կապանում՝ 60մմ, Ապարանում, Հրազդանում՝ 67մմ, Գորիսում՝ 75մմ: Տեղումների նվազագույն քանակը գրանցվում է Արարատյան դաշտում՝ 23-24մմ:
Ձնածածկի միջին բարձրությունը Արագած բ/լ կայանում կազմում է 160սմ, Ջերմուկում՝ 75սմ, Արագածոտնի լեռնային շրջաններում, Կոտայքում՝ 50-65սմ, Շիրակում՝ 40-50սմ: Հանրապետության նախալեռնային և հովտային շրջաններում ձնածածկը վերանում է մարտի:
Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 2-4 աստիճանով, տեղումների քանակը նորմային մոտ։


Մեկնարկել է «Մտորումներ «Թրիփփ»-ի մասին» աշխատաժողովը (տեսանյութ)
1119:18
«Զավթողական ծրագրի քարոզիչները հայտարարում են, թե հայ հանրությունը պատրաստ չէ խաղաղության». Տաթևիկ Հայրապետյան
2119:00
«Եվրոպային կարտոֆիլի պակաս է սպառնում»․ #FT
11418:18
Մարտուն Գրիգորյանի կալանքը երկարաձգվեց երեք ամսով
5717:54
«Նիկոլին ապագայի համար պետք չեն կիրթ ու սեփական դատողությունն ունեցող քաղաքացիներ». Արմեն Հովասափյան
6317:42
Գառնահովիտի դպրոցի 49-ամյա տնօրենն ինքնասպան է եղել
8716:31
«Ինչի՞ եք հանդիպում դեսպանների հետ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
7916:00
«Դուք չեք կարող լինել ԿԸՀ նախագահ. վառ արտահայտում եք հավասարակշռության մեխանիզմների բացակայությունը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
6815:36