Հինգշաբթի, 17 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«Կարո՞ղ է մի խմբակցություն ավել պետք է լիներ այստեղ ու ձեր թուլակամ որոշման արդյունքում չեղավ»․ Նարեկ Կարապետյան

«Կարո՞ղ է մի խմբակցություն ավել պետք է լիներ այստեղ ու ձեր թուլակամ որոշման արդյունքում չեղավ»․ Նարեկ Կարապետյան
30
Այսօր, 15:48

«Չեք տեսնո՞ւմ այս զալում ինչ որ բան ա պակասում, մարդկանց թվաքանակ, համաչափություն, չեք նկատո՞ւմ որևէ անհամաչափություն այս դահլիճում, կարո՞ղ ա մի հատ խմբակցություն պետք ա ավել լիներ այստեղ ու ձեր թուլակամ որոշման արդյունքում չեղավ»,- ԱԺ նիստում դիմելով ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
«Ձեր ձևակերպումը տեղին չէ, հարիր չէ և պարկեշտ չէ»,- միջամտել է ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը։
«Դուք քաղաքական գործիչ եք, զսպվածության մանդատի ներքո չեք գնտում և կարող եք ձեզ թույլ տալ ազատ արտահայտվել, այդ թվում և՝ ենթատեքստով կամ ուղղակի վիրավորել, շատ լավ գիտակցելով, որ իմ կողմից լինի վիրավորանքի համարժեք պատասխան՝ կարող է քաղաքական զսպվածության խախտում դիտարկվել։ Ես դա գնահատում եմ»,- ի պատասխան ասել է Հովակիմյանը։

«Կարո՞ղ է մի խմբակցություն պետք է ավել լիներ այստեղ ու ձեր թուլակամ որոշման արդյունքում չեղավ»․ Նարեկ Կարապետյան