«Բա որ քո հետից գոռան «նարկոշ» կամ «բառիգ» Արթուր»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը 2017 թվականին, երբ դեռ լրագրող էր աշխատում, անցել է թմրանյութի գործով։ Գործը հետագայում կարճվել է, և նա քրեական պատասխանատվության չի ենթարկվել։
2017 թվականի նոյեմբերի 28-ին Հովհաննիսյանը իր Nissan March մեքենայով և ուղևոր Գևորգ Սավթալյանը բերման են ենթարկվել Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության բաժին՝ ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով։ Մեքենայում խուզարկությամբ հայտնաբերվել է 0.24 գրամ դեղնականաչավուն զանգված։ Դեկտեմբերի 5-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով (իրացնելու նպատակով թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն): Տրամաբանական կլինի, որ Նիկոլ Փաշինյանը փորձի պարզել, թե ինչո՞ւ է իր կուսակցության այս պատգամավորի նկատմամբ հարուցված քրգործը կարճվել՝ արդյո՞ք քննիչին կաշառել են, թե՞ «նարկոշության» կամ «բառիգության» վրա բռնված Հովհաննիսյանը «հավաքագրվել» է ոստիկանության կողմից: Գլոբալ առումով՝ ԱԺ պատգամավորի թեկնածուին, ի թիվս այլ չափանիշների, օրենսդրորեն պետք է առաջադրվի նաև նարկոթեստ հանձնելու պահանջ: Այդ պարագայում, գուցե Արթուր Հովհաննիսյանի նման պատահականությունները խորհրդարանում չհայտնվեին ու չփորձեին Գագիկ Ծառուկյանին ու այլ հարգարժան մարդկանց պիտակավորելով՝ ինքնահաստատվել: Չնայած՝ զրոն, արժեք ու արդյունք չստեղծած մարդը ինքնահաստատվել չի կարող, եթե անգամ Փաշինյանի փեշի տակ սողում է: Ուղղակի, պատգամավորի էս տեսակի մոտ անգամ տարրական ինքնապաշտպանության բնազդը չի աշխատում. եթե նրա ուղեղն անհուսալի «չորացած» չլիներ, հեղինակություն ունեցող մարդկանց մականունով չէր դիմի: Ախր, եթե նրա տրամաբանությամբ շարժվենք, շատերը նրա հետևից կարող են գոռալ «նարկոշ» կամ «բառիգ» Արթուր:
Ողբերգությունն է էս տեսակին խորհրդարանում հանդուժելը. Նիկոլի փեշի տակից մի օր հայտնվելու եք նույն կարգավիճակում, ինչ ունեցել եք 2017-ին՝ բարոյական բոմժի կագավիճակում:»:

«Սա է Նիկոլ Փաշինյանի «դուխով» քաղաքականությունը, երբ ինքը ոչինչ չի որոշում»․ Ոսկան Սարգսյան
916:12
«Տեսնենք՝ ինչ հրաման է ստացել մեր «գլխավոր հրամանատարը» հարևան երկրից»․ Սարգիս Կարապետյան (տեսանյութ)
2016:06
«Բա որ քո հետից գոռան «նարկոշ» կամ «բառիգ» Արթուր»․ Սուրեն Սուրենյանց
4815:54
«Կարո՞ղ է մի խմբակցություն ավել պետք է լիներ այստեղ ու ձեր թուլակամ որոշման արդյունքում չեղավ»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
3215:48
«Արևմուտքի հետ ցանկացած պայմանավորվածության պետք է զգուշությամբ մոտենալ»․ Լավրով
6415:42
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3515:30
«Ի՞նչ մաթեմատիկական հնարքով ձեզ հաջողվեց ԲՀԿ-ի ձայները գողանալ»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
5215:24
«Ղարաբաղում հաղթանակը հիմք է ստեղծել «Զանգեզուրի միջանցքի» իրականացման համար»․ Ալիև
8215:06