«Երբ խոսքը այգում կառուցված քոլիկները քանդելու մասին է, մենք անբեկելի ենք». Տիգրան Ավինյան
![]() 178 Երկուշաբթի, 04 մարտի, 2024 թ., 10:18 Նախորդ շաբաթ Լվովյան փողոցի Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգու հարակից տարածքում քաղաքապետի համապատասխան որոշման համաձայն կազմակերպվել էին թվով 8 ինքնակամ շինությունների քանդման աշխատանքներ։ Այսօր քաղաքապետարանում ընթացող գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Ավինյանին զեկուցվեց, որ գործընթացը շարունակական է և սեղմ ժամկետներում իրականացվելու են տարածքի այլ հատվածներում ինքնակամ կառուցված շինությունների քանդման աշխատանքներ։ Քաղաքապետը շնորհակալություն հայտնեց գործընթացի բոլոր մասնակիցներին. «Ամեն անգամ, երբ դժվար որոշումներ ենք կայացնում հանրային տարածքների վերադարձի հետ կապված, սկսվում են խոսակցություններ, թե բա ինչի՞ առաջինը հարուստներին չենք անդրադառնում, ուզում եմ հիշեցնել, որ այս գործընթացն ինտենսիվ կերպով սկսվել է 2022 թվականի վերջից: Վստահեցնում եմ, որ երբ օղակաձև այգում և այլ վայրերում իրականացրել ենք քանդման աշխատանքներ, հաստատ խեղճ մարդկանց օբյեկտներ չենք քանդել։ Բայց երբ խոսքը գնում է հեկտարներով այգու և այդ այգու մեջ տարատեսակ քոլիկներ քանդելու մասին, էստեղ մենք անբեկելի ենք ու մեզ հետ որևէ կոմպրոմիս հնարավոր չէ, հնարավոր է միայն քննարկել այդ մարդկանց կեցության խնդիրը, եթե իրականում կա խնդիր։ Սա է այն մոտեցումը, որ մենք որդեգրել են դեռևս երկու տարի առաջ և հետ չենք կանգնելու»։ |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
