ԱՆ-ը պատասխանել է էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ ամենատարածված հարցերին
![]() 1499 Երկուշաբթի, 04 մարտի, 2024 թ., 20:24 Հաշվի առնելով քաղաքացիների կողմից էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ տարբեր հարթակներում տեղ գտած մտահոգությունները՝ առողջապահության նախարարությունը առանձնացրել է ամենատարածված հարցերի պատասխանները: Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով: «Ոչ, խոսքը հետևյալ դեղերի մասին է՝ անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող, համակարգային ազդեցությամբ (ներքին ընդունման՝ դեղահաբ, օշարակ, դեղապատիճ և այլն, ինչպես նաև ներարկման դեղաձևեր) հակավարակային՝ հակաբակտերիային, հակասնկային, հակամիկոբակտերիային, հակավիրուսային դեղեր, իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր, ինչպես նաև հորմոնային և միզոպրոստոլ պարունակող դեղեր: Ինչպե՞ս եմ ձեռք բերելու բժշկի՝ էլեկետրոնային դեղատոմսով նշանակած դեղը: Ցանկացած դեղատուն պետք է միացված լինի «Արմեդ» համակարգում և ունենա հնարավորություն՝ վաճառելու բոլոր տեսակի դեղատոմսերով դուրս գրվող դեղերը: Քաղաքացիները կարող են մոտենալ ցանկացած դեղատուն, ներկայացնել անձը հաստատող որևէ փաստաթուղթ՝ անձնագիր, նույնականացման քարտ կամ հանրային ծառայության համարանիշ (սոցքարտ): Որտե՞ղ ծանոթանամ դեղատոմսով դուրս գրվող դեղերի անվանացանկին: Գիշերը, ոչ աշխատանքային ժամերին, եթե քաղաքացին կարիք ունի դեղատոմսի, ի՞նչ պետք է անի: Տվյալ որոշումը չի սահմանափակում այն դեղերի ձեռքբերումը, որոնք անհետաձգելի կամ սիմպտոմոտիկ բուժման համար են: Այսինքն՝ էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրվող դեղերը բացառապես ախտորոշումից, անհրաժեշտ հետազոտությունից հետո նշանակվող դեղերն են: Օրինակ՝ բրոնխիտի կամ տոնզիլիտի դեպքում հակաբիոտիկները նշանակվում են միայն հետազոտությունից հետո, երբ բժիշկը համոզվում է, որ տվյալ ախտորոշումը բակտերիալ է, այլ ոչ վիրուսային, և նշանակում է հակաբիոտիկ: Ինչպե՞ս է ապահովվելու դեղատներում դեղի տրամադրումը՝ հոսանքի կամ համացանցի խափանման ժամանակ: Ի՞նչ ժամկետում կարող է անձը բժշկի նշանակումը ձեռք բերել դեղատնից: Դեղատոմսն ուժի մեջ է միանվագ բացթողման դեղի դեղատոմսի դեպքում՝ 30 օր, իսկ բազմակի բացթողման դեղի դեղատոմսի դեպքում՝ 180 օր: Անժամկետ որևէ դեղատոմս դուրս չի գրվում, քանի որ ցանկացած հիվանդություն՝ սուր, քրոնիկ, թե քրոնիկի սրացում, պետք է հսկվի բժշկի կողմից և սահմանվի դինամիկ հսկողություն: Կան հիվանդություններ, որոնց դեպքում նշանակվում է երկարաժամկետ դեղորայք և կարող է միանգամից 180 օրվա համար դուրս գրվել բազմակի բացթողման դեղի դեղատոմսով: Բժիշկը կարող է նշանակել դեղ՝ 180 օրվա համար, բայց դուրս գրել 30 օրը մեկ, որպեսզի իրականացվի պացիենտի առողջական վիճակի դինամիկ հսկողություն: Օրինակ՝ բժիշկը «Արմեդում» դուրս է գրում 10 օրվա դեղ, բայց պացիենտը հարմար է գտնում գնել 5 օրվա համար, դեղատան աշխատակիցը կարո՞ղ է տրամադրել քիչ քանակությամբ: Պացիենտը իրավասու է գնել մասնակի կամ ընդհանրապես չգնել դեղատոմսով դուրս գրված դեղը. ժամկետի ավարտին դեղատոմսը կչեղարկվի, սակայն նման հարց չպետք է առաջանա, քանի որ եթե բժիշկը ցուցումով նշանակել է 10 օրվա դեղ, ապա այն պետք է ընդունել պատշաճ: Հակաբիոտիկների դեպքում, օրինակ, հակաբիոտիկների նկատմամբ դեղակայուն ձևերն առաջանում են անհարկի օգտագործման և նշանակված չափաքանակը խախտելու պատճառով: Ամեն անգամ պետք է հետազոտության և բժշկի նեղ մասնագիտական խորհրդատվության համար վճարե՞մ՝ դեղ նշանակելու համար: Էլեկտրոնային դեղատոմսը ներդնելուց հետո բուժման պրոցեսի մեջ ոչինչ չի փոխվում: Բժիշկ-հիվանդ հարաբերությունները պետք է հստակ սահմանվեն և ցանկացած նշանակում պետք է կատարվի՝ կլինի դա հետազոտություն, թե դեղորայքային բուժում: Օնլայն դեղատներից հնարավոր կլինի՞ ձեռք բերել էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրված դեղերը: |

«Շրջանառվում են գրիպի A(H3N2) տիպի վիրուսները․ լավագույն կանխարգելումը պատվաստումն է»․ Անահիտ Ավանեսյան
91702.12.2025, 22:24
«Քաղաքացիները չգիտեն՝ մեկ ամիս հետո ի՞նչ բուժծառայություններ են ստանալու». Աննա Գրիգորյան (տեսանյութ)
79802.12.2025, 14:30
«Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է տեղի ունենալու հունվարի 3-ից հետո». Հովիկ Աղազարյան (տեսանյութ)
97402.12.2025, 13:42
«Ինչո՞ւ երեխաների արյունաբանական չարորակ հիվանդությունների բուժումն ամբողջությամբ չի փոխհատուցվում». Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
86602.12.2025, 13:12
«65 և ավելի տարիքի քանի՞ թոշակառուներ են օգտվելու այս ծրագրից». Արման Ղազարյան (տեսանյութ)
49202.12.2025, 12:36
«Հավանաբար տիկին Ավանեսյանը չգիտի, որ Հայաստանում կա «Հանրային ծառայության մասին» օրենք»․ Անուշ Պողոսյան
60201.12.2025, 17:00
Որովայնային ճարպի կրճատումը դանդաղեցնում է ուղեղի ծերացումը․ RSNA
158330.11.2025, 16:55
«Եթե քաղաքացու աշխատավարձը դեռևս 200 հազար չէ, բայց ուզում է համարվել ապահովագրված, կամավորության սկզբունքը պահպանե՞լ ենք». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
86628.11.2025, 10:30
