«Ահա այսպիսին է վիճակը Հայաստանում և Հայաստանի շուրջ». Արմեն Աշոտյան
![]() 232 Երկուշաբթի, 04 մարտի, 2024 թ., 21:18 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից գրում է․ «Կոռումպացված դատարաններ, անպատիժ պաշտոնյաներ, ընտրովի արդարադատություն. Հայաստանը՝ FREEDOM HOUSE-ի զեկույցում. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը Այս հոդվածով ցանկանում եմ անդրադառնալ Հայաստանում ազատությունների և ժողովրդավարության մասին տարեկան գնահատականներին ըստ FH-ի, որոնք թեպետ վկայում են մեր երկրում խայտառակ վիճակի մասին, մնացել են հանրային ուշադրությունից դուրս: Եվ այսպես, ըստ հերթական զեկույցի՝ Հայաստանը կրկին դասվել է «մասնակի ազատ» երկրների խմբին՝ հօդս ցնդեցնելով նիկոլական ռեժիմի զառանցանքները «ժողովրդավարության բաստիոնի», փարոսի, անգամ՝ լապտերների մասին: Սակայն էլ ավելի աղաղակող, Փաշինյանի ստերը մերկացնող, երկրում հաստատվող ավտորիտարիզմի մասին փաստեր և գնահատականներ են բացահայտվում տվյալ զեկույցն ամբողջապես ուսումնասիրելու ընթացքում: Այդ տվյալները լիարժեք ընկալելու համար պետք է հիշել, որ FH-ի զեկույցը գնահատում է ամեն երկրում քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների մակարդակը՝ ըստ հստակ ցուցանիշների՝ 0-ից մինչև 4 բալ: Առաջին իսկ հարցադրումներով մերկացվում է Նիկոլի իշխանության հիմնական միֆերից մեկը՝ ազատ և արդար ընտրություններով ձևավորելու հարցը: Ըստ միջազգային փորձագետների՝ «որքանո՞վ են Հայաստանի գործադիր և օրենսդիր իշխանությունները ձևավորվել հենց այդպիսի ընտրություններով» հարցերին՝ Հայաստանը երկու պարագայում էլ ստացել է 4 առավելագույն բալից երկու բալ: Այսինքն, կարող ենք փաստել, որ անգամ FH-ի զեկույցով Փաշինյանի ռեժիմը կիսալեգիտիմ է: Սակայն այս ամենը դեռ ծաղիկներն են: Ամենախայտառակ վիճակն արձանագրվում է Հայաստանի դատական իշխանությանը վերաբերող ցուցանիշներով: «Կա՞ անկախ դատական համակարգ» հարցով մեր երկիրը ստացել է ընդամենը 1 բալ (!) 4 հնարավորից: Նույն վիճակը «քրեական և քաղաքացիական գործերով օրինական գործընթացի ապահովում» ցուցանիշով է՝ 1 բալ (!) 4-ից: Դաժան և թիրախային կերպով քննադատվում է նաև ԲԴԽ-ն՝ յուր ղեկավարով: Զեկույցում նաև արձանագրված է, որ «իշխանություններն ընտրողաբար են կիրառում օրենքը, և պատշաճ դատավարությունը երաշխավորված չէ ո՛չ վարչական, ո՛չ քրեական գործերով: Խնդիր են մնում նախադատական երկար կալանավորումները»: Զեկույցի՝ դատական իշխանության մասին հատվածը գրեթե ամբողջությամբ համընկնում է ընդդիմության և քաղհասարակության կողմից հնչող քննադատությունների հետ: Ի մի բերելով զեկույցի մանրամասն վերլուծությունը՝ փաստում ենք, որ Հայաստանում «ժողովրդավարության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի, անկախ դատարանների» մասին Փաշինյանի լոլոներն արժեք չունեն անգամ այնտեղ, որտեղ նա «փրկություն» է փնտրում: Որքան էլ Արևմտյան կառույցները փայփայեն Նիկոլի գեոպոլիտիկ ավանտյուրիզմը, մեկ է, նրանք արձանագրում են Հայաստանում տիրող վիճակը, որովհետև մի կողմից՝ պետք է երես պահեն (face-saving), մյուս կողմից՝ Նիկոլի ՉՊ-ներն արձանագրելով՝ հարկ եղած դեպքում օգտագործվող մահակներ են պահեստավորում, եթե հանկարծ Նիկոլն այլ խաղեր փորձի տալ: Իրավիճակն ավելի պատկերավոր նկարագրեմ: Պատկերացրեք, գնացել եք բժշկի, ով ձեզ «ամբողջությամբ հետազոտելուց հետո ձեզ ասում է, որ դուք լիակատար առողջ եք, ձեր շենքի ամենաառողջ բնակիչն եք, չկա ձեզ նման առողջ մեկն ամբողջ քաղաքում: Սակայն հիվանդության պատմության մեջ նա գրելու է իրականությունը, որ դուք շաքար ունեք, լեղապարկի քարեր, ինֆարկտ եք տարել, տառապում եք թութքից, և արտաարգանդային հղիության նշաններ կան: ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ |

«Անհետ կորածների հարցը խոչընդոտվում է ոչ միայն Ադրբեջանից, այլև՝ Հայաստանից» Տաթևիկ Սողոյան (տեսանյութ)
6015:30
«Վեհափառ Հայրապետը կատարել է ԳՀԽ կազմի անդամների փոփոխություն»․ Մայր Աթոռ
5715:24
Ադրբեջանցի դատախազը պահանջել է Ռուբեն Վարդանյանին դատապարտել ցմահ ազատազրկման
7115:21
«Եթե արդյունք չեք տեսնում, չի նշանակում, որ արդյունք ընդհանրապես չկա»․ Գագիկ Իսախանյանը՝ անհետ կորածների հարազատներին (տեսանյութ)
13314:12
««Ոստիկանությունը փաստացի հերքում է իր հայտարարությունը՝ 10 եպիսկոպոսների հայտարարության վերաբերյալ»․ Էդգար Ղազարյան
13713:48
«Միակ բանը, որի համար ափսոսում եմ, այն է, որ չկարողացա անել ավելին»․ Ռուբեն Վարդանյան
14213:42
«Նիկոլը գործարկել է «խոզի շառ» օպերացիան․ պատրաստ եղեք անազնիվ մրցության»․ Հովհաննես Խուդոյան
11613:18
Դելիում ավելի քան 250 չվերթ է հետաձգվել օդի աղտոտվածության պատճառով
17413:12
