«Ռուսաստանն ու Հայաստանը կապրեն խաղաղության և համերաշխության մեջ». Զախարովա
![]() 784 Երեքշաբթի, 05 մարտի, 2024 թ., 21:48 «Մոսկվան և Երևանը կապրեն խաղաղության և ներդաշնակության մեջ, ռուս-հայկական հարաբերությունների պատմությունը հիմք կհանդիսանա երկկողմ համագործակցության զարգացման համար»,- ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Պատասխանելով հարցին, թե ինչ կարելի է ասել Հայաստանի երիտասարդներին և ամբողջ հանրապետության ժողովրդին Երևանի հետ հարաբերությունների ընթացիկ անկայուն շրջանում՝ Զախարովան նշել է. «Ոչ թե ես եմ ասում հայաստանցի երիտասարդներին, այլ հայաստանցի երիտասարդներն են այս փառատոնի շրջանակներում մոտենում, խոսում ընկերական հարաբերություններ զարգացնելու անհրաժեշտության մասին, խնդրում նկարվել, նվերներ փոխանակել։ Եվ նրանք երազում են, որ մենք ապրենք խաղաղության, ներդաշնակության մեջ: Ավելին, մենք ունենք հարաբերությունների այսպիսի ֆանտաստիկ պատմություն: Եվ այն պետք է լինի, ես դրանում չեմ կասկածում, ապագայում երկկողմ հարաբերությունների զարգացման հիմք՝ արդեն նոր սերունդներով»,- ընդգծել Է Զախարովան: Երիտասարդության համաշխարհային փառատոնը տեղի է ունենում Սիրիուսի դաշնային տարածքում մարտի 1-ից 7-ը: Դրան մասնակցելու հայտ է ներկայացրել ավելի քան 300 հազար մարդ 190 երկրներից։ Փառատոնի տարածաշրջանային ծրագիրը տեղի կունենա մարտի 10-17-ը, մասնակիցները կայցելեն Ռուսաստանի 30 քաղաքներ: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
