Կարմիր ծովում կտրվել են ստորջրյա մալուխներ, Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի միջև հաղորդակցությունն ընդհատվել է

Ասիա-Աֆրիկա-Եվրոպա 1 մալուխը, ի թիվս այլոց, վնասվել է հութիների հարձակման հետևանքով, ասել է հոնկոնգյան մատակարար HGC-ն:
Կարմիր ծովում ինտերնետ մալուխների վրա հարձակումները ազդել են նաև Աֆրիկայի, Ասիայի և Եվրոպայի միջև կապի վրա. կտրվել են չորս ստորջրյա մալուխներ, այդ թվում՝ Ասիա-Աֆրիկա-Եվրոպա 1 (AAE-1)-ը, հայտնում է հոնկոնգյան մատակարար HGC Global Communications Limited-ը:
Մյուս երեք վնասված մալուխներն են Seacom, TGN և EIG: Ընկերությունը գնահատմամբ՝ դա ազդում է թրաֆիքի մոտ 25%-ի վրա: «Ասիայից թրաֆիքի մոտ 15%-ն ուղղվում է դեպի արևմուտք, մինչդեռ այս թրաֆիքի 80%-ն անցնում է Կարմիր ծովի այս մալուխներով», - ասվում է HGC-ի հայտարարության մեջ:
Ընկերությունը նշել է, որ արդեն իսկ միջոցներ է ձեռնարկում հետևանքները մեղմելու ուղղությամբ, մասնավորապես՝ դիվերսիֆիկացնում է խնդրից տուժած երթուղիները: Դրանք ներառում են ուղղությունը դեպի հյուսիս (Հոնկոնգ - մայրցամաքային Չինաստան - Եվրոպա) և ուղղությունը դեպի արևելք (Հոնկոնգ - ԱՄՆ - Եվրոպա): Ինչ վերաբերում է դեպի արևմուտք երթուղուն, ընկերությունը դիվերսիֆիկացնում է թրաֆիքը Կարմիր ծովում անվնաս մնացած 11 մալուխների շրջանակներում:
Փետրվարի վերջին իսրայելական Globes-ը հայտնել էր, որ Եմենի հութիները վնասել են չորս ստորջրյա մալուխներ Կարմիր ծովում Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքի և Արևելյան Աֆրիկայի Ջիբութի քաղաքի միջև: Դրա պատճառով Եվրոպայի և Ասիայի միջև ինտերնետ կապի լուրջ խափանումներ են տեղի ունեցել, որոնցից ամենաշատը տուժել են Ծոցի երկրների և Հնդկաստանի օգտատերերը, նշում է Globes-ը:
Հրատարակությունը վնասն անվանել է զգալի, բայց ոչ կրիտիկական, քանի որ նույն տարածաշրջանով են անցնում Ասիան, Աֆրիկան և Եվրոպան կապող այլ մալուխներ։ Globes-ի գնահատմամբ՝ վնասված մալուխների վերանորոգումը կարող է տևել առնվազն ութ շաբաթ:
ՌԲԿ-ի հետ հարցազրույցի մասնակից փորձագետները նշել են, որ Կարմիր ծովում հութիների հարձակումների պատճառով թրաֆիքի պահպանման խնդիրը կարող է վատթարանալ։ Դա տեղի կունենա, եթե վնասվեն տեղեկատվության փոխանցման հիմնական ուղիները:

Հաքերները գաղտնի զեկույցներ են հրապարակել Բեռլինի ԱԹՍ-ների նկատմամբ խոցելիության մասին
8500:00
«Սարսափելի է, որ Հայաստանի իշխանության բարձրաստիճան որևէ ներկայացուցիչ պատշաճ կերպով չի խոսում Ջերմուկի մարտերի մասին». Սոնա Աղեկյան
57Երեկ, 23:18
«Շարունակելու ենք բարձրաձայնել Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հայերին էթնիկ զտման ենթարկելու ու դրա հետքերը ջնջելու փաստերը». Դանիել Իոաննիսյան
55Երեկ, 22:48
«Թե այս ժողովրդին անկախությունից ի վեր իրապես կրթած լինեին, իրար աջուձախ ամեն օր չէին փրթի». Վահե Գրիգորյան
63Երեկ, 22:30
«Ո՛չ առևտուրը, ո՛չ բարեկամական հարաբերությունները, ո՛չ խաղաղությունը նրանց չեն զսպելու, եթե դիմացն ուժ չլինի». Դավիթ Մանուկյան
67Երեկ, 22:12
«Արդյո՞ք Պրահայի հանդիպումից առաջ ՀՀ-ի վրա Ադրբեջանի հարձակումը պայմանավորվածություն չէր». Նաիրի Հոխիկյան
80Երեկ, 22:00
«Արևմտամետների ու ռուսամետների կռիվը գաղափարախոսական առումով ի սկզբանե կեղծ է». Կարեն Վրթանեսյան
66Երեկ, 21:48
Մայր Տաճարում տեղի է ունեցել Երեկոյան ժամերգություն և Խաչվերացի հանդիսավոր թափորը
63Երեկ, 21:30