«Մեղքերի մեջ թաթախվածները բռնաճնշում են իրենց համար վտանգ ներկայացնողներին»․ Սեյրան Օհանյան
![]() 212 Հինգշաբթի, 16 հոկտեմբերի, 2025 թ., 10:12 «Սա թույլ կառավարման համակարգի հոգեբանություն է և կարծում եմ՝ որքան աթոռը երերում է իրենց ոտքերի տակ, այնքան իրենք համապատասխան քայլեր են կատարում»,- «24Նյուզ»-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ խոսելով հոգևորականների ձերբակալությունների մասին։ «Այս քրեական գործերի վերլուծությունները, ընթացքը ցույց են տալիս, որ շատ բաներ շինծու են, և նախընտրական այս ժամանակահատվածում այսպիսի դեպքերը շարունակվելու են։ Մեղքերի մեջ թաթախված, և իրենց կյանքում ոչինչ չարած մարդիկ, որպեսզի բոլորին հավասարեցնեն իրենց՝ հետապնդումներ, բռնաճնշումներ են իրականացնում այն մարդկանց նկատմամբ, ովքեր արժեք են ներկայացնում, ովքեր իրենց համար վտանգ են ներկայացնում։ Եվ այս ամենը նախընտրական գործունեության շրջանակներում է, իրենց համար ամենակարևոր խնդիրը վերընտրվելն է և, այո, նրանք այսօր փորձում են ճնշել այն օղակները և բևեռները, որոնք կարողեն ձևավորևվել նախընտրական ժամանակահատվածում, իրենց վախը մեկն է, որ պատասխան են տալու այն իրականության համար, որ այսօր ձևավորվել է Հայաստանում և Արցախում։ Թե՛ Սամվել Կարապետյանը, թե՛ հոգևորականները, թե՛ քաղաքական գործիչները քաղբանտարկյալներ են»,- նշել է ընդդիմադիր պատգամավորը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
