Սրբուհի Գալյանը 4 անշարժ գույք ունի և միլիոնների եկամուտ. «Ժողովուրդ»
![]() 187 Հինգշաբթի, 16 հոկտեմբերի, 2025 թ., 09:12 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախորդ տարի, թեժ պայքարից հետո, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում որոշվեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել Սրբուհի Գալյանի թեկնածությունը, ով մինչ այդ ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալն էր։
Նախարարի բանկային ավանդները կազմել են 4 մլն 312 հազար դրամ, բանկային հաշիվները՝ գրեթե 550 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 2 մլն 700 հազար դրամ եւ 5 հազար դոլար։ Արդարադատության նախարար Գալյանի տարեկան եկամուտները կազմել են 66 մլն 922 հազար դրամ, որից 33 մլն 86 հազար դրամը «ստացված փոխառություն» է «Ամերիաբանկից»: Գալյանի աշխատանքի վարձատրությունը Նախարարությունից կազմել է 3 մլն 152 հազար դրամ, իսկ ՀՀ Դատախազությունից՝ 25 մլն 74 հազար դրամ։ Եկամուտներից 1 մլն 6 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Արդարադատության ակադեմիայից, 1 մլն դրամը «այլ եկամուտ» է Պետրոս Մկրյանից։ Նախարարի՝ ԵՊՀ-ից ստացած աշխատանքի վարձատրությունը կազմել է 390.000 դրամ։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 33 մլն 291 հազար դրամ, որից 33 մլն 86 հազար դրամը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։ Սրբուհի Գալյանը անցած տարում 39 մլն 374 հազար դրամի վարկեր է մարել»։ |

«Եթե Իրանը հարվածի, մենք նրանց աննախադեպ ուժով կհարվածենք». Թրամփ
14011:45
Իրանում բողոքի ցույցեր են սկսվել Խամենեիի սպանությունից հետո (տեսանյութ)
13811:33
«Իրանը հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ավելի քան 20 ամերիկյան բազաների». ԻՀՊԿ
16610:51
«Իրանի հետ համաձայնության գալը ավելի հեշտ է դարձել Խամենեիի մահից հետո». Թրամփ
21010:39
Իրանում 40-օրյա սուգ է հայտարարվել Խամենեիի մահվան կապակցությամբ
21610:21
«ԱԽ նիստում քննարկեցինք ԻԻՀ շուրջ և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
13810:12
«ԱՄՆ-ն և Իսրայելը փորձելու են ստեղծել իրավիճակ, որպեսզի ԻԻՀ-ն վերաֆորմատավորվի որպես աշխարհիկ պետություն». Արա Պողոսյան
12609:48
Իրանը հաստատել է Ալի Խամենեիի մահը
28609:15
