«Այգու մի կողմում քանդում են շինությունները, մյուս կողմում ապօրինի շինթույլտվություն տալիս». Մեսրոպ Մանուկյան
![]() 183 Չորեքշաբթի, 06 մարտի, 2024 թ., 14:18 Երևանի քաղաքապետարանն Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անդամ, Վայքի քաղաքապետի թեկնածու Կառլեն Մինասյանին պատկանող «Էկո Բիլդինգ» ՍՊԸ-ին Լվովյան 2 հասցեում բարձրահարկ շենքեր կառուցելու շինթույլտվություն է տվել։ Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը պնդում է, որ շինթույլտվությունն ապօրինի է, և փաստեր է ներկայացնում։ Երևանի քաղաքապետարանը կանաչապատման անվան տակ մի ձեռքով քանդում է Թաթուլ Կրպեյանի անվան այգու տները, մյուս ձեռքով շինթույլտվություններ է տալիս, այս մասին գրում է «Հրապարակ»-ը: Այգում գտնվող տները, որտեղ քաղաքացիները շուրջ 10 տարի է՝ ապրում են (մարդիկ լույս, ջուր են քաշել), հիմա քաղաքապետարանը կանաչապատման անվան տակ քանդում է՝ հայտարարելով, որ դա նրանց սեփականությունը չէ։ Մանուկյանն ասում է, որ այս պատմության մեջ զավեշտալի բան կա՝ քաղաքապետարանն այգու մյուս կողմում շինթույլտվություն է տվել «Էկո Բիլդինգ» ՍՊԸ-ին, որը չի համապատասխանում նորմերին, քանի որ շինթույլտվությունը տալու հիմքեր ստեղծելու համար ֆոտոշոփով տեղափոխել են այդ տարածքի կողքին գտնվող բարձրահարկ շենքը։ |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
