Էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ hաճախ հնչող հարցեր. մաս 2

Առողջապահության նախարարությունը ներկայացել է էլեկտրոնային դեղատոմսերի մասին հաճախ հնչող հարցերի վերաբերյալ տեղեկությունների երկրորդ մասը:
Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ, իսկ երկրորդը ներկայացնում ենք ստորև.
1. Տարեցները, հենաշարժողական խնդիր ունեցող անձինք ինչպե՞ս են օգտվելու էլեկտրոնային դեղատոմսից:
Պացիենտը կամ նրա կողմից լիազորված անձը (պացիենտի կողմից տրված գրավոր համաձայնություն) կարող է դիմել դեղատուն և ստանալ դեղն՝ առանց ավելորդ թղթաբանության:
Այն պացիենտները, որոնք արդեն իսկ ունեն լիազորված անձ և վերջինս շարունակելու է մնալ լիազորված անձ, բժիշկը նրա անունը մուտք է անում էկեկտրոնային համակարգ։
2. Հորմոնային դեղերի դուրսգրումը էլեկտրոնային դեղատոմսով արդյո՞ք անհարմարություն չի պատճառի, օրինակ՝ էնդոկրին հիվանդանդություններ ունեցող անձանց, ովքեր երկարաժամկետ կտրվածքով ընդունում են հորմոնային դեղեր:
Խնդիրներ չպետք է առաջանան այն պատճառով, քանի որ նույն դեղատոմսերը բժիշկը կարող է դուրս գրել երկարաժամկետ: Դեղատոմսը կարող է դուրս գրել ինչպես տվյալ հետազոտությունը և դեղը նշանակած նեղ մասնագետը, այնպես էլ խորհրդատվության թերթիկով՝ տեղամասային բժշկի կողմից: Պացիենտի հսկողությունն այդ դեպքում իրականացնում է ինչպես նեղ մասնագետը, այնպես էլ իր բժիշկը:
3. Արդյո՞ք էլեկտրոնային դեղատոմս ձեռք բերելու համար պոլիկլինիկաներում անվերջ հերթեր չեն առաջանա:
Պոլիկլինիկաների հերթերը կառավարվում են էլեկտրոնային համակարգով: Այս պահին Երևանի բոլոր պոլիկլինիկաներն ունեն առցանց հերթագրման եղանակ՝ հավելվածի միջոցով, ինչպես նաև քաղաքացիները կարող են նախապես զանգահարել մատենավարման բաժին, հերթագրվել, և նշված ժամին դիմել: Այս պահին աշխատանքներ են տարվում մարզային պոլիկլինիկաների հետ, որպեսզի նրանք նույնպես կազմակերպեն առցանց հերթագրումը, ինչը կբերի նաև հերթերի կառավարմանը:
4. Քրոնիկ հիվանդությունների դեպքում հնարավոր չէ՞ դեղատոմսը ստանալ առցանց։
Ցանկացած քրոնիկ հիվանդություն պահանջում է դինամիկ հոսկողություն և քրոնիկ հիվանդության դեպքում նույնպես ժամանակ առ ժամանակ թե՛ բժշկի խորհրդատվություն, թե՛ հետազոտություն է պահանջվում, ուստի, առանց պացիենտին զննելու, դեղերի դուրսգրումը թույլատրելի չէ: Բացի այդ, կա նաև երկարատև դեղատոմսի ձևաչափ, որի դեպքում դեղը դուրս է գրվում միանգամից 180 օրվա համար:
5. Արդյո՞ք չի խախտվում պացիենտների մասին տեղեկատվության գաղտնիությունը:
Դեղատան աշխատակիցը չի տեսնում պացիենտի ախտորոշումը, այլ միայն պացիենտի տվյալները և դուրսգրված դեղաքանակը, ինչը նախկինում էլ արտացոլվում էր թղթային դեղատոմսի մեջ: Որևէ լրացուցիչ հետազոտություն և այլ տեղեկատվություն էլեկտրոնային դեղատոմսը չի պարունակում:

«Ինչո՞ւ դեղատներում չկան այն դեղերը, որ ամենավատ հիվանդությունների դեպքում մարդիկ իրենց կոտորելով ձեռք են բերում»․ Հարություն Հարությունյան
32616.11.2026, 12:24
«Ավաղ, դեռ շարունակվում է յոդով վանդակների, կարագի, քացախով նասկիների կիրառումը». Արմեն Օհանյան (տեսանյութ)
64713.11.2026, 13:12
«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
83311.11.2026, 00:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
88509.11.2026, 23:36
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ
86709.11.2026, 22:42
«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
105606.11.2026, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
110305.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
249404.11.2026, 23:31