«Սա, մեղմ ասած, նախաքննություն չի, սա որևէ միաբանության համոզմունքների քարոզ է». փաստաբան
![]() 195 Հինգշաբթի, 07 մարտի, 2024 թ., 11:48 Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի պաշտպան Տիգրան Եգորյանն այսօրվա ասուլիսի ժամանակ մանրամասներ է ներկայացրել նախաքննական աշխատանքների վերաբերյալ․«Քննչական կոմիտեն օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում պարզել է, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, դիտավորություն ունենալով, կոնկրետ մեկ կազմակերպությանն օժանդակելով ընդդեմ մյուսի, իրականացրել են հակամրցակցային քաղաքականություն և գործողություններ, խախտել են Գնումների մասին օրենքը, ՀՀ կառավարության որոշումները, արդյունքում մի կազմակերպություն դուրս են հանել մրցակցությունից, հայտնի է, որ խոսքը «Սիներջի» և «Հարմոնիա» կազմակերպությունների մասին է։ Մի շարք անձանց ձերբակալել են, մի քանիսին կալանավորել, իսկ հանգուցալուծումը նախկին նախարար Վահան Քերոբյանի ձերբակալությունն ու նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելն է եղել։ Մեր դիտարկմամբ, այդ հսկայածավալ օպերատվ հետախուզական աշխատանքների արդյունքները բավական մոտ են զրոյի։ Խիստ խափանման միջոցների կիրառման և դրանք ծառայեցնելով որպես ցանկալի ցուցմունքներ տալու հարկադրանքի միջոց, սկսել են ձևավորել մտածված նարատիվի հիմքեր։ Ստացվել են հարմարեցված ցուցմունքներ, ինչպես տեսնում ենք գլխավոր դատախազության հայտարարություններից, հենց այդ ցուցմունքները ստանալու բերումով նրանց նկատմամբ խափանման միջոցները փոխվել են, ինչը մարտավարությունը ակնհայտ է դարձնում։ |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
