Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Կնոջ պաշտպանությունը նախևառաջ նշանակում է նրա արժանապատվության երաշխավորում»․ Թաթոյան

«Կնոջ պաշտպանությունը նախևառաջ նշանակում է նրա արժանապատվության երաշխավորում»․ Թաթոյան
240
Ուրբաթ, 08 մարտի, 2024 թ., 16:48

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կնոջ պաշտպանությունը նախևառաջ նշանակում է նրա արժանապատվության երաշխավորում:
Թվացյալ վախերը, կարծրատիպերը կնոջը դարձնում են խտրականության զոհ և ստիպում նրան ապրել զրկանքներով, նվաստացնում են կնոջ արժանապատվությունը, նրան դարձնում բռնության զոհ: Այս արատավոր երևույթների բացառումը մեր հասարակությունը զարգացման տանող կարևոր գործոն է:
Հայոց աշխարհում կինը միշտ է առանձնացել բնատուր նվիրումով և բացառիկ ջերմությամբ, խոհեմ էությամբ ու հմայքով։
Շնորհավոր ձեր տոնը, սիրելի՛ կանայք։
Թո՛ղ երջանիկ օրերը, բարին ու հաջողությունը լինեն ձեր մշտական ուղեկիցը»:

Աղբյուրը`   Արման Թաթոյան