Ադրբեջանը «պահանջում է» անհապաղ ազատել «իր գյուղերը»
![]() 395 Շաբաթ, 09 մարտի, 2024 թ., 17:12 Հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովներն առ այսօր 7 հանդիպում են անցկացրել. այս փուլում հանձնաժողովների գործունեության շրջանակներում աշխատանքներ են տարվում սահմանազատման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ կարգավորիչ դաշտի ստեղծման ուղղությամբ։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակի մամուլի ծառայությունից։ Մեկնաբանության մեջ ասվում է, որ «Ադրբեջանի Հանրապետությունը չի ընդունում վերջին շրջանում հայկական ԶԼՄ-ներում կառավարական աղբյուրներից տարածվող տեղեկատվությունն այն մասին, որ Հայաստանի 31 գյուղերին պատկանող հողերը գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի տակ»։ «Ադրբեջանի Հանրապետությունը, չճանաչելով դա, պահանջում է ազատել «իր» 4 «օկուպացված» գյուղերը։ Այս առնչությամբ ադրբեջանական կողմը հարկ է համարում նշել, որ մինչ պետական սահմանի սահմանազատումն իրականացվելը, միանգամայն «անհիմն» է հայտարարել, որ Հայաստանի 31 գյուղերին պատկանող հողերը օկուպացված են։ Ինչ վերաբերում է «Հայաստանի կողմից օկուպացված 4 ադրբեջանական» գյուղերին (Բաղանիս-Այրում, Ներքին Ոսկեպար, Խեյրիմլի, Կըզըլ Հաջիլի), ապա դրանց պատկանելությունն Ադրբեջանին «անվիճելի է», և դրանք «ենթակա են անհապաղ ազատման»։ Սահմանազատման գործընթացի շրջանակում կլուծվի նաև «Հայաստանի կողմից օկուպացված Ադրբեջանի 4 էքսկլավային» գյուղերի (Վերին Ոսկեպար, Սոֆուլու, Բարխուդարլու, Տիգրանաշեն) ազատման հարցը», – ասվում է մեկնաբանությունում։ |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
8403:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
143Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
183Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
145Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
301Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
268Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
316Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
243Երեկ, 19:30
