Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Թուրքիան և ԱՄՆ-ն միասին կաշխատեն Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ

Թուրքիան և ԱՄՆ-ն միասին կաշխատեն Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ
261
Շաբաթ, 09 մարտի, 2024 թ., 22:48

Թուրքիան և ԱՄՆ-ն պարտավորվել են համատեղ աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պարտավորվել են համատեղ աշխատել Ադրբեջանի ու Հայաստանի միջև հավասարակշռված և կայուն խաղաղության համաձայնագրի ուղղությամբ և համաձայնել են, որ նման համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանային կայունությանը, համագործակցությանը և բարգավաճմանը»,- ասվում է Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական մեխանիզմի յոթերորդ նիստի կապակցությամբ տարածված հայտարարության մեջ, որը հրապարակել է Թուրքիայի ԱԳՆ-ն: