Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Դատարանն իմ վերաբերյալ կայացրել է արդարացման դատավճիռ». Արսեն Բաբայան

«Դատարանն իմ վերաբերյալ կայացրել է արդարացման դատավճիռ». Արսեն Բաբայան
176
Երկուշաբթի, 11 մարտի, 2024 թ., 16:00

Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը.

«Հարգելի ընկերներ, գործընկերներ և լրագրողներ, դատարանն իմ վերաբերյալ կայացրել է արդարացման դատավճիռ: Այդպիսով հաստատվեց, ինչպես պնդում էի 2019-ին, որ ես որևէ հանցավոր արարք չեմ կատարել:
Դատավճիռը դեռ օրինական ուժ չի ստացել:
2019-ից հետո մեր երկրում այնպիսի իրադարձություններ տեղի ունեցան և դրանք այնպիսի հետևանքներ թողեցին, որ իմ արդարացվելն ամենաքիչ էական իրադարձությունն եմ համարում: Ուստի դրա վերաբերյալ մեկնաբանություն տալու անհրաժեշտություն չեմ տեսնում»:

Աղբյուրը`   Արսեն Բաբայան