«Երեխայի մահվան վերջնական պատճառը հայտնի կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո». Հայկ Կոստանյան

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արարատի մարզի բնակիչ 9-ամյա երեխան մարտի 7-ից ունեցել է ջրծաղիկին բնորոշ վեզիկուլյար ցան, ֆեբրիլ ջերմություն։ Մարտի 10-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում որովայնացավերի կապակցությամբ դիմել են «Արարատի» ԲԿ։ Մի քանի ժամ անց ընդհանուր վիճակի կտրուկ վատացման ֆոնին որոշում է կայացվել երեխայի տեղափոխել Երևանի բուժկենտրոններից մեկը, սակայն ճանապարհին նրա վիճակը կտրուկ վատացել է, արձանագրվել է սրտի կանգ, որի կապակցությամբ հիվանդին տեղափոխել են ամենամոտ տեղակայված բուժհաստատություն՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Ժամը 23:30՝ 50 րոպե տևողությամբ կատարված լայնածավալ ՍԹՎ միջոցառումները եղել են անարդյունավետ։ Սրտի ռիթմը չի վերականգնվել և 00։20-ին արձանագրվել է կլինիկական մահ։ Մահվան վերջնական պատճառը հայտնի կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո»։

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
38317.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
66414.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
69613.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
78112.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
88110.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
107207.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
106607.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
101907.09.2026, 09:24