Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Հայտնի օլիգարխի թիկնազորն Աբովյան գնացող կանգառներում ստիպում է մարդկանց օգտվել միայն իրենց մեքենաներից». Գոհար Հայրապետյան

«Հայտնի օլիգարխի թիկնազորն Աբովյան գնացող կանգառներում ստիպում է մարդկանց օգտվել միայն իրենց մեքենաներից». Գոհար Հայրապետյան
220
Երկուշաբթի, 11 մարտի, 2024 թ., 21:06

Լրագրող, հաղորդավար Գոհար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աբովյան քաղաքում հայտնի օլիգարխին պատկանող ուղևորափոխադրում իրականացնող ընկերության աշխատակիցները ծեծել են քաղաքացուն, կրակոցներ արձակել:
Հայտնի անձնավորության թիկնազորը մոտեցել է քաղաքացու ավտոմեքենային, բացել են դիմացի դռները, անջատել շարժիչը ու փողոցում գտնվող տասնյակ մարդկանց աչքի առջև հայհոյելով ծեծել են քաղաքացուն ոտքերով ու ձեռքերով:
Ավելին՝ թիկնազորի անդամներից մեկն իր մոտ գտնվող «Baricat $17» տեսակի ատրճանակից մեկ կրակոց է արձակել Վ.Մ.-ի ուղղությամբ, սակայն վրիպել է:
Արդեն ձերբակալված են, հուսանք՝ կպատժվեն օրենքի խստությամբ:
Հ.Գ. Ասեմ ավելին՝ ամիսներ առաջ ինձ դիմել էին քաղաքացիներ՝ ահազանգով, որ նույն հայտնի օլիգարխի թիկնազորը Աբովյան քաղաք գնացող կանգառներում ստիպում է մարդկանց օգտվել միայն իրենց մեքենաներից: Չեն թողնում օգտվել տաքսիներից, և ուրիշ մեքենանարից (սովորաբար այնտեղ լինում են տաքսիներ, մարդիկ 4 հոգով միանում են ու հարմարավետ գնում): Ենթադրում եմ՝ սա նույն պատմության կուլմինացիան է, երբ որոշել են պատժել:
Ցավոք, ահազանգը համընկավ Արցախից բռնի տեղահանման ծանր օրերի հետ, և հետամուտ չեղա»: