«Տավուշի 4 գյուղերի հանձնումը կկազմաքանդի ՀՀ ամբողջ պաշտպանական գիծը»․ Գառնիկ Դանիելյան
![]() 269 Շաբաթ, 16 մարտի, 2024 թ., 12:54 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ArmLur-ի եթերում անդրադարձել է Տավուշի 4 գյուղերի հանձնման՝ Ադրբեջանի պահանջին․ «ՔՊ-ականները, Միլի մեջլիսի պատգամավորների նման, ժամանակ առ ժամանակ նշում էին, որ Տավուշում կան ադրբեջանական գյուղեր։ Եվ երբ ընդդիմությունն աղմուկ էր բարձրացնում, պատասխանում էին, որ նման բան չկա, փաստորեն բոլոր մակարդակներով սուտ էր քարոզվում, բայց իրականում պրոցեսներ էին գնում. կուլմինացիան եղավ Ադրբեջանի՝ 4 գյուղերի պահանջը: Փաշինյանն ասուլիսին ասում է՝ ճիշտ է, կոմունիկացիաներն այդտեղով են անցնում, բայց դա Հայաստան չէ, դա ասվում է, որպեսզի հանրության մոտ կարծիք ձևավորվի, որ Տավուշից հող չի տրվում»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը՝ հավելելով. «Սահմանին բնակվող բնակիչները, իհարկե, մտահոգված են, սակայն իշխանությունները նրանց ձայնը լռեցնում են, որոշներին աշխատանքի են տեղավորել, որոշներին ճնշում են։ Վստահ եմ, որ ի վերջո մեր ժողովուրդը կարթնանա, կհասկանան, որ Տավուշը Հայաստանի դարպասն է, այդ հատվածում գտնվող առաջնագծի քանդումը կազմաքանդելու է ՀՀ ամբողջ պաշտպանական գիծը»,- ասել է Դանիելյանը։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
