«Թվում է՝ արվում է ամեն ինչ՝ մեզ աշխարհաքաղաքական ուժերի բախման կետ դարձնելու համար»․ Լևոն Քոչարյան
![]() 215 Ուրբաթ, 15 մարտի, 2024 թ., 14:00 «Վերջին տարիներին մեր հիմնական խնդիրը տարբեր ուժային կենտրոնների բախման կետ դառնալուց խուսափելն է, աշխարհակարգի վերադասավորության ֆոնին արևմտյան երկրներից հնչում են Հայաստանի համար շատ անգամ ականջահաճո հայտարարություններ, պատրաստակամություն են հայտնում աջակցել Հայաստանին՝ պաշտպանվելու ՌԴ-ից եկող վտանգներից։ Դրան զուգահեռ ՀՀ բարձր մակարդակով Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի դեմ տարբեր հայտարարություններ են հնչում, թվում է՝ արվում է ամեն ինչ՝ մեզ բախման կետ դարձնելու համար»,- ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ, դիմելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։ Նախարարն արձագանքել է. «Նախկին աշխարհակարգը փլուզվել է։ Այսօր երկրները սկսում են նոր համագործակցություններ, հիմնադրում են ռազմաքաղաքական դաշինքներ։ Հայաստանի Հանրապետությունը ունի և՛ երկկողմ ռազմաքաղաքական դաշինք, օրինակ ՌԴ ի հետ, և՛ բազմակողմ ռազմական դաշինքի՝ ՀԱՊԿ-ի մաս է։ Ադրբեջանի կողմից ՀՀ-ի վրա ռազմական հարձակումները ցույց տվեցին, որ առկա մեխանիզմները չեն աշխատում։ Այն պայմաններում, երբ տեսնում ես, որ քո միջավայրի իրավական աշխարհակարգը չկա, հարևանությամբ կողմեր են, որոնք առաջնորդվում են՝ ուժն է ծնում իրավունք սկզբունքով, դու պարտավոր ես իրավիճակը կառավարել այնպես, որպեսզի մարտահրավերները քեզ չվնասեն, օրինակ, կարգավորել հարաբերությունները կոնֆլիկտի կողմերի հետ, գտնել նոր գործընկերներ, որոնց հետ համագործակցությունը գոնե մի փոքր կբարձրացնի պաշտպանվածության աստիճանը»: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
