«Հայաստանում ադրբեջանցի դիվերսանտ լինելն ավելի ողջունելի է և ապահով, քան հայ ընդդիմադիր լինելը». Աշոտյան
![]() 218 Շաբաթ, 16 մարտի, 2024 թ., 20:48 Քաղբանտարկյալի կարգավիճակում գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից հեռավար կարգով պատասխանել է քաղաքացիների կողմից իրեն ուղղված հարցերին։ Կարեն Եսայանը հարցրել է․ «Ի՞նչ ակնկալիք ունեք Ձեր դատավարությունից»։ «Իմ նկատմամբ իրականացվում է անթաքույց, լկտի և փնթի քաղաքական հետապնդում, ուստի նիկոլական դատարաններից որևէ ակնկալիք, որը կհակասի վերևից իջեցված քաղաքական պատվերին, չունեմ։ Հայաստանի դատական համակարգի ողբալի վիճակն այնքան աղաղակող է, որ տեղ է գտել նաև բազմաթիվ միջազգային զեկույցներում։ Այո, Հայաստանում դատարանները քաղաքականացված են և կոռումպացված, և սա ակնհայտ է ոչ միայն իմ գործով, այլև Նարեկ Մալյանի, Մամիկոն Ասլանյանի, մյուս քաղբանտարկյալների։ Ինչպես նաև երրորդ, երկրորդ նախագահների նկատմամբ աղմկահարույց քրեական գործերի, այլ բազում օրինակներով։ Թե ոնց է աշխատում իրավապահ համակարգը Հայաստանում, ի ցույց դրվեց նաև ադրբեջանցի դիվերսանտի օրինակով։ Ընդամենը մի քանի օրվա տարբերությամբ նրան մեղադրեցին Քր. Օր.մի շարք լրջագույն հոդվածներով, հետո մեղադրանքները հօդս ցնդեցին, իսկ նա ազատ արձակվեց՝ «բարի կամքով»։ Այստեղից երկու հիմնական եզրահանգում. 1) Հայաստանի իշխանությունները «բարի կամքով» կարող են միացնել կամ անջատել ցանկացած մարդու նկատմամբ ցանկացած քրեական գործ։ 2) Ներկայիս Հայաստանում ադրբեջանցի դիվերսանտ լինելն ավելի ողջունելի է և ապահով, քան հայ ընդդիմադիր»,- պատասխանել է Արմեն Աշոտյանը։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
