«Զանգեզուրի միջանցքը բացառված է». ParsToday
![]() 372 Շաբաթ, 16 մարտի, 2024 թ., 21:48 Կովկասի հարցերով հետազոտող Համեդ Խոսրոշահին Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության, Թեհրանի և Բաքվի հարաբերությունների վրա դրա ազդեցության և հաջորդ տարում հարաբերությունների հեռանկարի մասին ասել է, որ Ղարաբաղի հիմնական քաղաքները պատրաստվում են ադրբեջանցիների վերադարձի համար, գրում է «ՊարսԹուդեյ»-ը։ Այս տարածքներում ապրող գրեթե բոլոր հայերը տեղափոխվել են Հայաստան, և դա պատճառ է դարձել, որ Լաչինի միջանցքը, որի մասին ստորագրվել էր Պուտինի միջնորդությամբ ղարաբաղցի հայերին Հայաստանի հետ կապելու համար, կորցրեց իր գործառույթը։ Խոսրոշահին «Դոնյայե էղթեսադ» թերթի հոդվածում գրել է. «Զանգեզուրի միջանցքի ստեղծումը, որը Նախիջևանը կապում է նոր ազատագրված հողերին, նշանակում է հայկական տարածքի նվիրում. ուստի այն, ինչ պահանջում էր Բաքուն, լիովին բացառվում է։ Ներկայումս խոսվում է այն երթուղիների վերաբացման մասին, որոնք եղել են Հարավային Կովկասում խորհրդային տարիներին։ Կովկասի հարցերով հետազոտողն ընդգծել է, որ պատմությունն այստեղ չի ավարտվում: «Կովկասը բազմաթիվ արտաքին խաղացողների դերակատարման դաշտն է։ Հայաստանի վարչապետը մշտապես մտածում է Ռուսաստանից հեռանալու և դեպի Արևմուտք գնալու մասին։ Օրերս նա ռուսական ուժերին խնդրել էր հայկական ուժերին վերադարձնել Երևանի օդանավակայանի վերահսկողությունը։ Բնականաբար, հաջորդ քայլը կլինի սահմանների հսկողության պահանջը։ Այժմ Ֆրանսիան ակտիվ դեր է ստանձնում Արևմուտքի անունից և նույնիսկ առաջարկել է ռազմական ուժեր բերել Հայաստան։ Հնդկաստանը, որն Ադրբեջանի կողքին է տեսնում իր վաղեմի թշնամի Պակիստանին, նախատեսում է ծանր զինտեխնիկա վաճառել Հայաստանին: Հաշվի առնելով այս փաստերը՝ պետք է ասել, որ խաղաղությունը մոտ ապագայում Կովկաս չի վերադառնալու»,- ասել է նա։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
