Ոսկեպարցիները ստորագրավաք-դիմում են պատրաստել՝ ուղղված Փաշինյանին
![]() 271 Կիրակի, 17 մարտի, 2024 թ., 10:31 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մարտի 16-ին սահմանագծին գտնվող, 7-րդ դարի կառույց Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում ՀԱԵ Տավուշի և Շիրակի թեմերի առաջնորդներ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը պատարագ են մատուցել, որին ներկա են եղել Ոսկեպարի բազմաթիվ բնակիչներ։ Պատարագից հետո Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հայտարարել է, որ 7-րդ դարի սուրբ եկեղեցու քարերը զորեղ են։ Նա ասել է, որ 1918 թվականին այլևս նահաջելու տեղ չկար, եղավ Սարդարապատի հաղթական ճակատարամարտը, հիմա էլ Ոսկեպարն է մեր նահանջի վերջը, այստեղից է սկսվելու հաղթանակը։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը վերհիշել է Մոնթեի խոսքերը, որ Արցախը հանձնելով կփակենք մեր պատմության վերջին էջը ու հավելել է, որ Ոսկեպարը հանձնելով կփակենք մեր պատմության գիրքը, մեր դագաղի վերջին մեխը կխփենք։ Նա ասել է, որ Ոսկեպարը միայն գյուղի տները չեն, Ոսկեպարը մեծ հասկացություն է, շատ բան է ներառում, այդ թվում կոմունիկացիաներ։ Այնուհետ երկու թեմերի առաջնորդները Ոսկեպար գյուղում հանդիպում են ունեցել բնակիչների հետ, որին ներկա են եղել նաև Ոսկեպարի բնակիչ, բանակային կորպուսի շտաբի նախկին պետ, գնդապետ Միհրան Մախսուդյանը, ԵԿՄ Տավուշի մարզային կազմակերպության ղեկավար Յուրա Հարությունյանը։ Ոսկեպարի բնակիչները ստորագրավաք-դիմում են պատրաստել՝ ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ոսկեպարցիները դիմումի մեջ հայտնել են, որ իրենք դեմ են սահմանագոտում Ադրբեջանին տարածքներ հանձնելուն»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
10903:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
159Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
193Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
159Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
333Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
293Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
338Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
255Երեկ, 19:30
