«Նայեք ու ինքներդ եզրակացրեք` արդյոք 45 տարվա մեջ առա՞ջ ենք քայլել, թե՞ հետ». Վրույր Քոչարյան
![]() 239 Կիրակի, 17 մարտի, 2024 թ., 23:18 Ճարտարապետ Վրույր Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել. «Բազմաթիվ մարդիկ հարցնում են, թե ինչու եմ քննադատում մեր Եվրոտեսիլյան երգը, պատճառաբանելով թե դա ուղղակի երգ ա, դրանով ոչինչ չի լինելու։ Հարգելիներս, ուղղակի ոչինչ չի լինում, էդ ուղղակիները տարիների ընթացքում գումարվում, դառնում են դեգրադացիա, բերում են պարտության, արժեքների կորստի։ Տեսահոլովակում 1980 թվականի օլիմպիական խաղերի բացման ժամանակ Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների ելույթն է, որտեղ ներկայացնում են ազգային մշակույթը պարի միջոցով։ Խնդրում եմ ինքներդ արեք սեփական եզրակացությունը ու ասեք կարծիք, արդյոք մենք 45 տարվա մեջ առաջ ենք քայլել, թե հետ, և ամենակարևորը մեր այս տարվա Եվրոտեսիլյան երգը՝ որպես ազգային մշակույթի պրոպագանդա՝ երկու ազգերից ո՞ւմ ավելի շատ կբնորոշեր ու կհամապատասխաներ։ Ես առհասարակ ոչ մի նյութ տարածելու մասին ոչինչ չեմ հորդորում, բայց սա այն դեպքն ա, որ կարող եք տարածել ու շատերն իրենց աչքով տարիների խորքից թող համեմատեն մեր մշակույթի հզորությունը։ Էս դեգրադացիայի տեմպերով հաստատ լավ տեղ չենք գնում»։ |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
