Փաշինյանը կասկածի տակ է դնում ՀՀ բուհերի որակական հատկանիշները, իսկ Անդրեասյանը լռում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 16-ին Դիլիջանում Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստում հայտարարեց. «Եթե մենք բուհերը հավատարմագրենք միջազգային ստանդարտներով, ոչ մի բուհ հավատարմագրում չի ստանա»։
Բանն այն է, որ մարտի 7-ին Երևանի պետական բժշկական համալսարանին հանձնվել է միջազգային հավատարմագրման հավաստագիր, իսկ ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանի որոշ ֆակուլտետներ փորձեր են անում դիմել և ստանալ միջազգային հավատարմագրում։ Այս իրավիճակում ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը հարցականի տակ է դնում հայկական բուհերի որակական հատկանիշները, այսինքն՝ Հայաստանում բուհերի մակարդակն այնքան ցածր է, որ միջազգային հավատարմագրման շեմը չեն հաղթահարի։ ՀՀ ակադեմիական կրթությունը հարցականի տակ դրած վարչապետի կողքին նստած էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, որն այս հայտարարությունների ընթացքում ոչ մի ձայն չհանեց, մինչդեռ հենց նրա ներկայությամբ էր ՀՀ ԵՊԲՀ-ն օրեր առաջ արժանացել միջազգային հավատարմագրման, շատ բուհեր էլ այդ ճանապարհին են»:

«ՀՀ-ում դպրոցը եղել է իշխանության ներկայացուցիչների պարապ մնացած հարսների ու դուստրերի աշխատանքի տեղավորման վայր»․ Նիկոլ Փաշինյան
27319.09.2026, 21:54
«Հանրակրթական 14 դպրոցի շենք նորոգման կարիք ունի»․ Ոսկան Սարգսյան
38318.09.2026, 16:30
«Ափսոս նոր սերունդը, որ ձեր նմանների կերպարն է ամեն օր տեսնում». Աննա Կոստանյան
39418.09.2026, 14:36
«Ծրագրերն անիմաստ ծանրաբեռնում են, իսկ դասագրքերն առարկաների հետ համահունչ չեն»․ Նարինե Կիրակոսյան
53317.09.2026, 02:06
«Ուսուցիչը պետության չլուծած խնդիրների քավության նոխազը չէ»․ Լիլիթ Գալստյան
48016.09.2026, 15:48
«Հարգելի՛ աշակերտներ, լավ սովորեք, որ նիկոլական չդառնաք». Սևակ Խաչատրյան (տեսանյութ)
43416.09.2026, 13:42
««Մացեմացիկայի» ժամին գրատախտակին գնալուց առաջ ձեռքերս կպցնում էի վառարանին». Արաքսյա Վարդանյան (տեսանյութ)
46516.09.2026, 11:30
Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
47215.09.2026, 08:48