«Առկա քարտեզներից ոչ մեկը Փաշինյանին ու իր թուրք-ադրբեջանական տերերին ձեռք չի տալիս»․ Աննա Մկրտչյան
![]() 190 Հինգշաբթի, 21 մարտի, 2024 թ., 11:54 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-ում հաստատեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման համար չկան համաձայնեցված քարտեզներ, ի՞նչ վտանգներ եք տեսնում դրանց բացակայությամբ սահմանազատման աշխատանքները սկսելու մեջ։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամին հարցը ուղղվեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին։ «Տարիուկես առաջ նույն Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ կան տարբեր ժամանակահատվածներում գծված սովետական քարտեզներ, որոնք ամբողջությամբ տալիս են դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերի պատասխանները։ Մենք ի պատասխան դրա պնդում էինք, որ չկան այդ քարտեզները, հստակ չեն և եթե անգամ դրանք ինչ-որ տեղ գտնվում են, ապա չեն կարող միջպետական սահմանի սահմանազատման, առավել ևս երկկողմ պայմանագրի, հիմք հանդիսանան, որովհետև դրանք սովետական միության ներքին օրենսդրությանը համապատասխան գծված քարտեզներ են։ Հետո ինքը ավելի էր իր սուտը զարգացնում՝ ասելով, որ ի՞նչ կապ ունեն սովետական քարտեզները, չէ՞ որ կա Վարչատարածքային բաժանման մասին օրենք, որով ՀՀ օրենսդիր մարմինը գծել է Հայաստան-Ադրբեջան սահմանը։ Հիմա իշխանությունը պահելու համար մեկ այլ որոշում ա պետք կայացնել, քանի որ այդ քարտեզներից ոչ մեկը իրեն և իր թուրք-ադրբեջանական տերերին ձեռք չեն տալիս։ Մենք կարծում ենք՝ որտեղ ՀՀ զինված ուժերը ունեն ստորաբաժանումներ, բնականաբար մինչև Նիկոլ Փաշինյանի գրավոր և բանավոր համաձայնություններով հանձնելը, դրանք ՀՀ տարածքներ են, Նիկոլ Փաշինյանը կամ որևէ պետական մարմին իրավունք չունի ինքնուրույն հետքաշման որոշում կայացնի, դա պետական հանցագործություն է»,-ասաց Աննա Մկրտչյանը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
