Առաջին անգամ մարդուն հաջողությամբ փոխպատվաստել են խոզի երիկամ

Բոստոնի Մասաչուսեթսի գլխավոր հիվանդանոցի վիրաբույժներն աշխարհում առաջին անգամ գենետիկորեն ձևափոխված խոզից երիկամ են հաջողությամբ փոխպատվաստել կենդանի մարդու, գրում է Boston Globe-ը։
Տեղեկությունների համաձայն՝ Մասաչուսեթս նահանգի Ուեյմութ քաղաքից 62-ամյա Ռիչարդ Սլեյմանն, ով երիկամների հիվանդության վերջին փուլում է եղել, չորս ժամ վիրահատել են։
Հիվանդանոցից հայտնել են, որ հիվանդը ապաքինվում է և շուտով դուրս կգրվի:
Ակնկալվում է, որ փոխպատվաստման ոլորտում այս բեկման շնորհիվ ապագայում օրգանների փոխարինման կարիք ունեցող հիվանդները կկարողանան դրանք ստանալ հատուկ բուծված գենետիկորեն ձևափոխված խոզերից։
2021 թվականին Նյու Յորքի համալսարանի բժշկական կենտրոնը հայտնել է, որ ամերիկացի վիրաբույժներն ավարտել են մի փորձ, որի ընթացքում գենետիկորեն ձևափոխված խոզի փոխպատվաստված երիկամը երկու ամիս գործել է մահացած մարդու մարմնում:


ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
24328.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
28928.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
68623.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
82121.10.2026, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
86519.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
100117.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
230216.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
224816.10.2026, 20:48