Փաշինյանի ելույթից հետո արցախցի երկու ընտանիք հեռացել է Ոսկեպարից
![]() 290 Հինգշաբթի, 21 մարտի, 2024 թ., 23:48 Արցախցի երկու ընտանիք հեռացել է Ոսկեպարից՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո։ Արցախցիների հեռանալու լուրն այսօր Ոսկեպարում «Ֆակտոր»-ին հայտնել են գյուղի բնակիչները, երբ նկարահանող խումբը ցանկացել է այցելել նրանց։ Բնակիչների փոխանցմամբ՝ երկու ընտանիքից մեկը տարեց ամուսիններ են եղել, իսկ մյուսը՝ չորս հոգանոց ընտանիք։ Եվս մեկ ընտանիք շարունակում է ապրել Ոսկեպարում։ Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն այս շաբաթվա սկզբին էր մեկնել Ոսկեպար, Կիրանց և բնակիչներին փոխանցել, որ հնարավոր է Ադրբեջանին հանձնվեն Ոսկեպարի, Կիրանցի և Բաղանիսի հարևանությամբ գտնվող, այսպես կոչված, ադրբեջանական գյուղերը։ Վարչապետն ուղիղ հայտարարել է՝ եթե անգամ հայկական զորքը Բաքվի պահանջած 4 գյուղերից հետ քաշվի սահմանագիծ, Ադրբեջանը հայկական 31 բնակավայրերի տարածքներից միաժամանակ չի նահանջելու։ Եթե այս սցենարը կյանքի կոչվի, ապա Ոսկեպարը երեք կողմից կհայտնվի ադրբեջանական շրջափակման մեջ, որոշ տներ, Երևան-Թբիլիսի մայրուղու՝ Ոսկեպարով և Կիրանցով անցնող հատվածները կանցնեն թշնամուն։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
